Սեպտեմբերի 29–ին Մայր Տաճարը կվերաօծվի (ՎԻԴԵՈ)

04.09.2024, 16:17
Սեպտեմբերի 28-ին տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը, ՎԻԴԵՈ
Սեպտեմբերի 29–ին Մայր Տաճարը կվերաօծվի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Սեպտեմբեր 29–ին կվերաօծվի Մայր Տաճարը, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը։

«Սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 5-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը», – նշվում է հաղորդագրության մեջ։