Հրաձիգ Գոռ Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Չեխիայում ընթացող հրաձգության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Չեխիայի Պլզեն քաղաքում ավարտվել է վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը։
ՀՀ հրաձգության ֆեդերացիան ներկայացնում է մրցումային վերջին օրվա արդյունքները։
Գոհար Հարությունյան, Լիլիթ Մկրտչյան, Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 50մ խառը վազք մրցաձևում 1086 միավոր արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Գոռ Խաչատրյանը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում 388 միավորով նվաճեց ոսկե մեդալ։
Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան, Համլետ Կարենյան եռյակը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում 1107 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։
50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում Մարի Ղազարյան, Անահիտ Սարգսյան, Աիդա Ազատյան եռյակը 1036 միավոր արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։

