Երգչուհի Գայա Արզումանյանի սիրելին ամուսնության առաջարկություն է արել (ՎԻԴԵՈ)
02.09.2024,
19:12
Զույգն ուղղաթիռով հասել է ամուսնության առաջարկության վայր, որտեղ տեղի է ունեցել շքեղ արարողությունը. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Երգչուհի Գայա Արզումանյանը Instagram-ի իր էջում կիսվել է տեսանյութով, որտեղ երգչուհու սիրելին անակնկալ կերպով նրան ամուսնության առաջարկություն է արել։
Գայա Արզումանյանի սոցկայքում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է երգչուհու սիրելին ուղղաթիռով հասնում ամուսնության առաջարկության վայր, որտեղ էլ տեղի է ունենում շքեղ արարողությունը։

