Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը՝ Աբու Դաբի միջազգային մրցաշարի հաղթող
02.09.2024,
10:34
Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 87:81 հաշվով
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի ազգային հավաքականը հաջողությամբ ավարտեց իր մասնակցությունը Աբու Դաբի միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Եզրափակիչ խաղում մեր թիմը մրցեց Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ:
Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 87:81 հաշվով։
Խաղի ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել Արտյոմ Թավակալյանը: Նշենք, որ Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցեց փորձնական կազմով:

