Երիտասարդական ԱԱ. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը

06.09.2024, 12:18
Իսպանիայում հունահռոմեական ոճի ըմբիշները ավարտել են ելույթները. Հայաստանի հավաքականը չորրորդ տեղում է
Երիտասարդական ԱԱ. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը զբաղեցրել է 4-րդ տեղը

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում իրենց ելույթներն ավարտեցին հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այս մասին հաղորդում է ըմբշամարտի ֆեդերացիան։

Հայաստանի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը։

«Փոխչեմպիոն է դարձել Աշոտ Խաչատրյանը, իսկ Յուրիկ Հովեյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Սեպտեմբերի 6-ին պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները»,- նշված է հաղորդագրության մեջ։