Երևանի կենտրոնում Շառլ Ազնավուրի 100–ամյակին նվիրված ֆիլմ կցուցադրվի

03.09.2024, 19:18
Միջոցառման հատուկ հյուրերն են Միշա Ազնավուրը և ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոն
Երևանի կենտրոնում Շառլ Ազնավուրի 100–ամյակին նվիրված ֆիլմ կցուցադրվի

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կարապի լճում սեպտեմբերի 7-ին, ժամը 20:00-ին կցուցադրվի «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմը։ 

Շառլ Ազնավուր հիմնադրամի փոխանցմամբ՝ ֆիլմը կցուցադրվի «Ազնավուրը կինոյում. հետահայաց ցուցադրություն» միջոցառման շրջանակում, որի նպատակն է վերաիմաստավորել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կինոժառանգությունը։ 

«Միջոցառման հատուկ հյուրերն են Միշա Ազնավուրը և ռեժիսոր Մարկ դի Դոմենիկոն»,- նշվում է հաղորդագրության մեջ։