Անհամբեր սպասում եմ Հայաստան վերադառնալուն. Պլասիդո Դոմինգոն՝ Երևանում համերգի մասին
05.09.2024,
10:31
Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ անհամբեր սպասում է Հայաստան այցին

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ իսպանացի օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ անհամբեր սպասում է Հայաստան այցին։
«Անհամբեր սպասում եմ Հայաստան վերադառնալուն։ 2024 թվականի հոկտեմբերի 8-ին ելույթ կունենամ 2022 թվականի Operalia-ի հաղթող Ջուլիանա Գրիգորյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է երգիչը։