«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում արձանագրվել են հազվագյուտ հայկական մուֆլոններ
03.09.2024,
13:55
Հայկական մուֆլոնը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում
ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում արձանագրվել են հայկական մուֆլոններ, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Հայկական մուֆլոնը գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում՝ «Vulnerable A2cde» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»։

