ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 17–21) կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթ Գյումրու 102–րդ ռուսական ռազմաբազայից զինծառայող էր կորել։ Միաժամանակ ՌԴ ՊՆ–ն հաստատեց ռուս զինծառայողի կորուստը։ Հայտնի դարձավ նաև, որ զինծառայողի անունն է Դմիտրի Լոշմանով։ ՀՀ ոստիկանությունն իր հերթին հետախուզումհայտարարեց Լոշմանովի նկատմամբ։ Իրականացվեցին որոնողական աշխատանքներ։ Ապրիլի 19–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Լոշմանովը գտնվել է Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում և բերման է ենթարկվել Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժանմունք: Միաժամանակ հայտնի դարձավ, որ Գյումրիի ռուսական 102–րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը մի քանի օր եղել է մերկապարուհու տանը։
Հարուցվել է քրեական գործ պայմանագրային զինծառայողի մահացու հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։Նախնական տվյալներով, Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք է ստացել է 2017 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից։ Միաժամանակ հայտնի դարձավ, որ մահացած զինծառայողը ամուսնացած էր և ուներ մեկ տարեկան դուստր;
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ առաջարկել է արգելված վայրերում աղբ նետելու համար քրեական պատասխանատվություն սահմանել։
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դիմումը:–0–
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15․05․2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացելու կարգադրագիր
«Ճշմարտությունը գինու մեջ է»․ այսպես էին ասում մոտ 2 հազարամյակ առաջ, և այն դեռ չի կորցրել իր հետաքրքրությունը: «Երևանի գինու օրեր» 7- րդ փառատոնի մեկնարկը տրված է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Բիբլոս Բանկ Արմենիան յուրահատուկ միջոցառում նվիրեց փոքրիկներին ու դպրոցականներին. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում