415.29
4.72
387.04
+27
Եղանակը Երևանում
Հայ

Արգելված վայրերում աղբ թափելը Հայաստանում կարող է քրեորեն պատժվել

16:24
20 Ապրիլի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ առաջարկել է արգելված վայրերում աղբ նետելու համար քրեական պատասխանատվություն սահմանել։

Կառավարության ղեկավարը հանձնարարել է արդարադատության նախարարին երկու ամսվա մեջ ներկայացնել համապատասխան օրենսդրական առաջարկներ, որոնք պատասխանատվության ենթարկելու ավելի հստակ նորմեր կպարունակեն: Նա նաև հանձնարարել է մի շարք գերատեսչությունների ղեկավարներին միջոցներ ձեռնարկել աղբահանման և սանիտարական պատշաճ մաքրման համար:

Կարապետյանը ողբերգական է անվանել երկրում աղբահավաքման իրավիճակը, նշելով, որ «Մաքուր Հայաստան» նախաձեռնության շրջանակում իրականացված հետազոտության տվյալներով պարզվել է, որ աղբանոցները Հայաստանում զբաղեցնում են ավելի քան 430 հա տարածություն: «Այդ աղբանոցները պատշաճ ձևով չեն վերահսկվում», - ընդգծեց վարչապետը:

Նրա խոսքով, աղբահավաքման աշխատանքների կազմակերպման գործում, մասնավորապես, մեղավոր են Հայաստանի համայնքների և մարզերի ղեկավարները, ովքեր վատ են կատարում իրենց պարտականությունները: «Նրանք պատասխանատու են ոչ միայն աղբահավաքման աշխատանքների պատշաճ կազմակերպման, այլ նաև ստեղծված իրավիճակի կարգավորման, աղբահավաքի և դուրս բերման համար», - հայտարարեց Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ խնդիրները հարկավոր է լուծել համատեղ ծրագրերի միջոցով` համայնքների և մարզերի ղեկավարության հետ միասին, նշելով, որ անհրաժեշտ է անհապաղ սկսել «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացումը:

«Հանրապետության կատարողական մարմինների ղեկավարներին հանձնարարում եմ երկու ամսում քայլեր ձեռնարկել` աղբահանության և սանիտարական մաքրման հետ առկա խնդիրների վերացման համար», - ավելացրեց Կարապետյանը:

Բացի այդ, նա հանձնարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Ճանապարհային ոստիկանության ուժերով և Պարեկային ծառայության հետ համատեղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը` արգելված վայրերում աղբ թափելը կանխարգելելու նպատակով:

Կարապետյանի խոսքով, Հայաստանն այցելող զբոսաշրջիկները գոհ են ամեն ինչից, բացի աղբահանության իրավիճակից:

Դիմելով տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին` վարչապետը նշեց Սևանա թերակղզու անբարենպաստ վիճակը, որը ակտիվ տուրիսատական գոտի է` ավելացնելով, որ այս հարցը անհապաղ լուծման կարիք ունի: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:53
07 Հունիսի 2023
ՃՈ երկու տեսուչ մեկ տասնյակից ավելի վարորդներից պահանջել ու ստացել են կաշառք
ՃՈ տեսուչները որպես կաշառք պահանջել են 5000–10 000 դրամ
14:44
07 Հունիսի 2023
ԵՄ առաքելությունը նախատեսում է դիտորական կետեր բացել Հայաստանի երեք քաղաքներում
Առաջիկայում ԵՄ դիտորդական կետեր կբացվեն Հայաստանի երեք քաղաքներում
13:57
07 Հունիսի 2023
Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ծնողները դեպքի վայրում կկատարեն որոշ ուսումանասիրություններ
Զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները  հանդիպել են Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ Կամո Ցուցուլյանին