Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

21.04.2017, 16:37
Վերաքննիչ քրեական դատարանն  մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դիմումը:
Վերաքննիչը մերժեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ կալանքը փոխելու դիմումը:

«Ազատություն» ռ/կ–ի հաղորդմամբ, Բաբայանն, ով «Իգլայի» գործով մարտի 24-ից կալանավորված է, կշարունակի մնալ անազատության մեջ:

Այսօր նա ներկա չէր որոշման հրապարակմանը, սակայն, երեկ, մասնակցելով նիստին, դատավորին հորդորել էր կայացնել արդարացի որոշում և փոխել խափանման միջոցը:

Загружается новость ... "Лево"

«Ումից և ինչի համար պետք է փախնեմ», - փաստաբան Ավետիս Քալաշյանի փոխանցմամբ, դատավորին ասել էր Բաբայանը` շեշտելով, որ իր նկատմամբ կալանավորումը անհիմն է, և ինքը ոչ մի կապ չունի իրեն մեղսագրվող արարքների հետ:

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը մարտի 22-ին ձերբակալվել է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ –0–