Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը մանկահասակ դուստր ունի. մանրամասներ

21.04.2017, 19:49
Այսօր առավոտյան Վայոց Ձորում մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 31-ամյա Նարեկ Հակոբյանը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից էր:
Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը մանկահասակ դուստր ունի. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող 31-ամյա Նարեկ Հակոբյանը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղից էր:

Yerkir.am–ի տեղեկություններով, նա ամուսնացած է, ունի մեկ տարեկան դուստր:

Նարեկին ճանաչողները պարբերականին հայտնել են, որ նախորդ տարի էլ զինծառայողի հայրն էր մահացել, և ընտանիքի հոգսը Նարեկի վրա էր: Նա ծառայել է ՀՀ տարբեր զորամասերում:

Նախնական տվյալներով, Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք է ստացել է 2017 թվականի ապրիլի 21-ին ժամը 10:25-ի սահմաններում Վայոց Ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը), կատարվում է նախաքննություն։–0–