Ռուսական ռազմակայանի կորած զինծառայողը գտնվել է
19.04.2017,
23:02
Մոտ մեկ ժամ առաջ ռուս զիծառայող Դմիտրի Լոշմանովը հայտնաբերվել է:

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մոտ մեկ ժամ առաջ ռուս զիծառայող, հետախուզման հայտարարված Դմիտրի Լոշմանովը հայտնաբերվել է, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռուս զինծառայողը հայտնաբերվել է Մուշ թաղամասի բնակարաններից մեկում և բերման է ենթարկվել Գյումրիի ոստիկանության Մուշ բաժանմունք:
Ռադիոկայանի հաղորդմամբ, բնակարանը վարձակալությամբ է տրված Լոշմանովի ծառայակիցներից մեկին:
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Ռուսական ռազմակայանից կորած զինծառայողը եղել է առանց զենքի ու համազգեստի>>
Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովն ապրիլի 16-ին դուրս էր եկել գնումներ կատարելու և չէր վերադարձել հանրակացարան, որտեղ բնակվում էր: Ռուսական կողմը դիմել էր ոստիկանություն: -0-