Գյումրու 102–րդ ռուսական ռազմաբազայից զինծառայող է կորել. հայտնի է նրա ինքնությունը

18.04.2017, 21:35
Գյումրու  102–րդ ռուսական ռազմաբազայից զինծառայող է կորել։
Գյումրու 102–րդ ռուսական ռազմաբազայից զինծառայող է կորել. հայտնի է նրա ինքնությունը
ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրու 102–րդ ռուսական ռազմաբազայից զինծառայող է կորել։

Այս տեղեկությունը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հաստատեցին Շիրակի մարզային վարչությունից։

Գործակալության զրուցակիցը տեղեկացրեց, որ զինծառայողի անունն է Դմիտրի Լոշմանով։

«Նա դուրս է եկել հանրակացարանից ապրիլի 16–ին, գնացել է գնումների և չի վերադարձել։ Չեմ կարող ասել, թե ուր է կոնկրետ գնացել», – նշեց աղբյուրը։

Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ–ները, ոստիկաններն ու ռազմաբազայի սպաները մի քանի ժամ է` շրջում են Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններով և տներով, ցույց են տալիս անհետացած զինծառայողի լուսանկարը և հետաքրքրվում` արդյոք որևէ մեկը տեսե՞լ է նրան։

Ռազմաբազայից Գյումրու ոստիկանություն ներկայացրած դիմումի մեջ նշվում է, որ զինծառայողը զինված չի եղել, եղել է քաղաքացիական հագուստով։ –0–