Հայաստանի սամբիստները 14 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
21.04.2017,
20:36
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ավարտվեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը, որին ի թիվս 25 պետության 200 մարզիկների մասնակցում էին նաև Հայաստանի հավաքականները, հաղորդում է Սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ինչպես արդեն տեղեկացվել էր, մրցումների առաջին և երկրորդ օրը հայ մարզիկները նվաճել էին 12 մեդալ, որից երկուսը` ոսկե, երեքը` արծաթ, յոթը՝ բրոնզ:
«Մեր մարզիկների համար պակաս բարեհաջող չէր նաև երրորդ օրը, երբ պատվո երրորդ հարթակին կանգնեց երիտասարդական առաջնության 57 կգ քաշային Էրիկ Հարությունյանը, երկրորդին՝ 74 կգ քաշային Սամվել Խաչատրյանը», – նշվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։
Շնորհիվ հայ մարզիկների ձեռքբերումների Հայաստանի սամբոյի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրեց 3-րդ, երիտասարդականը՝ 2-րդ հորիզոնականը: –0–