416.92
4.78
387.22
+27
Եղանակը Երևանում
Հայ

Գյումրում անհետացած ռուս զինծառայողը մի քանի օր եղել է մերկապարուհու տանը. նոր մանրամասներ

11:51
20 Ապրիլի 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիի ռուսական 102–րդ ռազմակայանի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը մի քանի օր եղել է մերկապարուհու տանը։

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, ապրիլի 18–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16–ին դուրս է եկել հանրակացարանից, գնացել գնումների և չի վերադարձել։ Միաժամանակ ՌԴ ՊՆ–ն հաստատեց ռուս զինծառայողի կորուստը։ ՀՀ ոստիկանությունն իր հերթին հետախուզում հայտարարեց Լոշմանովի նկատմամբ։ Իրականացվեցին որոնողական աշխատանքներ։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտնի դարձավ, որ Լոշմանովը գտնվել է Գյումրու «Մուշ» թաղամասի բնակարաններից մեկում և բերման է ենթարկվել Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժանմունք:

Armtimes.com-ի հաղորդմամբ, ապրիլի 16-ին Դմիտրի Լոշմանովը ստացել է աշխատավարձ և ընկերների հետ զվարճանալու նպատակով գնացել է Գյումրու «Լաքի» գիշերային ակումբ:

Ինչպես armtimes.com-ի աղբյուրներն են տեղեկացնում, Լոշմանովը գիշերային ակումբում «մի լավ խմել է», ծանոթացել և մտերմացել է մի քանի մերկապարուհիների հետ, որից հետո միասին գնացել են մերկապարուհու «Մուշ» թաղամասի բնակարան:

«Մի քանի օր այնտեղ մնալուց հետո, փողերը վերջացել են, իսկ այդ կինը ինչ-որ ձևով տեղեկացրել է ոստիկաններին, թե կորած զինվորը այստեղ է՝ եկեք, տարեք»,- պատմել է ոստիկանության աղբյուրը:

Լոշմանովին գտել են հայ իրավապահները:

Armtimes.com-ը, հղում անելով ՀՀ  քննչական կոմիտեի նախագահի օգնական Սոնա Տռուզյանը, տեղեկացնում է նաև, որ այսօր առավոտյան Լոշմանովն ազատ է արձակվել Շիրակի մարզի քննչական վարչությունից:

«Նա համարվել է անհետ կորած: Գտել են, որից հետո վերցվել է բացատրություն, պարզվել է, որ այսքան ժամանակ գտնվել է ծանոթի տանը և հանձնվել է զորամասի հրամանատարությանը: Նա ողջ առողջ է», – նշել է Տռուզյանը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու. ոստիկանությունը զգուշացնում է
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ Երևանի կենտրոնում փողոցներ են փակ լինելու
16:17
02 Հունիսի 2023
Վարչապետի աշխատակազմը կեղծ լուրերի դեմ պայքարի ռազմավարություն է մշակում
Վարչապետի աշխատակազմը և «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ը մշակում են ֆեյք լուրերի դեմ պայքարի ռազմավարություն
15:59
02 Հունիսի 2023
Երևանում մեկնարկում են «Գինու օրերը» (ՖՈՏՈ)
Հունիսի 2, 3, 4-ին Երևանի Թումանյան, Սարյան և Մոսկովյան փողոցներում կանցկացվի ավանդական դարձած «Երևանի Գինու Օրեր» փառատոնը. ՖՈՏՈ
14:12
02 Հունիսի 2023
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Չինաստանը 10 մլրդ դրամ կտրամադրի ՀՀ ամենամեծ հեռուստատեսային տաղավարի կառուցման համար. ի՞նչ տեսք կունենա տաղավարը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:54
02 Հունիսի 2023
Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ 3 օր փակ են լինելու. ՍԽԵՄԱ
10:01
02 Հունիսի 2023
1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածը. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ 1975 թվի քարտեզով ՀՀ 29.800 քկմ մեջ մտնում են նաև Սոթք-Խոզնավար հատվածի այն տարածքները, որոնք օկուպացվել են վերջին հարձակումների հետևանքով
22:28
01 Հունիսի 2023
Հնարավորություն ունեցանք անդրադառնալու բոլոր թեմաներին, որոնք քննարկել ենք մայիսին Բրյուսելում. Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Միշելը նաև հայտարարել է, որ մտադիր է կրկին հրավիրել Ալիևին, Փաշինյանին, Շոլցին և Մակրոնին Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա Իսպանիայում
22:19
01 Հունիսի 2023
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
Սահմանազատում, տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքներ. ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Քիշնևում
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման