ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը իրավապահ մարմինների հետ համատեղ որոնում է ռուս զինծառայողին:
«Ապրիլի 18-ին առավոտյան, օրակարգին համապատասխան, ռազմաբազայում ծառայության չի ներկայացել Գյումրիում` ռազմաբազայի տարածքից դուրս բնակվող պայմանագրային զինծառայողը», - հաղորդում է
Ինտերֆաքսը` հղում անելով Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը:
ՀՌՇ-ից նշել են նաև, որ «ռազմաբազայի հրամանատարությունը, Հայաստանի իրավապահ մարմինների հետ միասին, կազմակերպել է զինծառայողի որոնողական աշխատանքները: Պարզվում է նրա գտնվելու վայրը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գյումրու 102–րդ ռուսական ռազմաբազայից կորել է զինծառայող Դմիտրի Լոշմանովը։ -0-