Արաբկիրի փողոցներից մեկը 1 ամիս գիշերները փակ է ինելու

26.07.2024, 21:38
Երևանի Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկը 1 ամիս գիշերները փակ է ինելու
Արաբկիրի փողոցներից մեկը 1 ամիս գիշերները փակ է ինելու

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի փողոցներից մեկը 1 ամիս գիշերները փակ է ինելու։

Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 26-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն, 1-ին փուլով փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. - Ազատություն պ. խաչմերուկից մինչև Բաբայան փ. - Ուլնեցու փ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, 2-րդ փուլով միակողմանի փակ է լինելու Բաբայան փողոցի՝ Բաբայան փ. - Ազատություն պ. խաչմերուկից դեպի Ռիգայի փողոց տանող ճանապարհահատվածը։

Այնտեղ երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղություն երթևեկելի մեկ գոտու հաշվին: