Հռոմի բենզալցակայաններից մեկում հզոր պայթյուն է գրանցվել, կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
04.07.2025,
15:34
Բեռնատարը բախվել է խողովակին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, ապա՝ պայթյուն․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հռոմի բենզալցակայաններից մեկում հզոր պայթյուն է գրանցվել։
Բենզալցակայանում բեռնատարը բախվել է խողովակին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, ապա՝ պայթյուն։ Այն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է ամբողջ քաղաքում և վնասել մոտակա շենքերը, հաղորդում է gazeta.ru–ն։
Ականատեսները տեղի ունեցածը համեմատել են երկրաշարժի հետ։ Հրդեհը տարածվել է նաև մոտակա մարզական կենտրոնի և քաղաքային այգու վրա։
Ավելի քան 20 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններ։ Վիրավորներից հինգը գտնվում են ծանր վիճակում։

