Շվեյցարական որակ՝ Հայաստանում, կամ «Երեմյան» կաթնամթերքն ամենօրյա սննդակարգ ներառելու հինգ պատճառ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

04.07.2025, 13:12
Պատմում ենք այն մասին, թե ինչու է անհրաժեշտ «Երեմյան» ընկերության արտադրանքը ներառել մեր ամենօրյա սննդակարգում․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
Շվեյցարական որակ՝ Հայաստանում, կամ «Երեմյան» կաթնամթերքն ամենօրյա սննդակարգ ներառելու հինգ պատճառ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Կաթնամթերքը յուրաքանչյուր մարդու սննդակարգի կարևոր և անփոխարինելի մասն է, հատկապես նրանց, ովքեր հավատարիմ են առողջ ապրելակերպին։ Կարևորագույն նշանակություն ունի նաև այն կաթնամթերքի որակը, որը մենք օգտագործում ենք։ «Նովոստի–Արմենիա»–ի թղթակիցն այցելել է «Երեմյան» ՀՀ–ում խոշորագույն խելացի ֆերմա, որտեղ գործում է «Սերմից՝ սեղան» հայեցակարգը, որտեղ աշխատանքն իրականացվում է աննախադեպ փակ շղթայով, իսկ արտադրանքի որակին և կովիկների առողջական վիճակին հետևում են բարձրակարգ մասնագետներն ու առաջատար տեխնոլոգիաները։ «Երեմյան» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հաղորդակցության բաժնի տնօրեն Լուսինե Երեմյանն ու խմբի գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը խոսել են այն մասին, թե ինչու է անհրաժեշտ «Երեմյան» ընկերության արտադրանքը ներառել մեր ամենօրյա սննդակարգում, ինչպես նաև անդրադարձել են ընկերության նոր ծրագրերին։

«Երեմյան» կաթնամթերքը մեր ամենօրյա սննդակարգ ներառելու հինգ պատճառ 

1․ «Երեմյան» կաթը բնական արտադրանք է, որը նախատեսված է երեխաների համար 

«Երեմյան» կաթը «Ա» դասի մաքուր և բնական արտադրանք է, որը նախատեսված է նախադպրոցական (3+) և դպրոցական տարիքի երեխաների համար։ Այն հարուստ է կալցիումով և վիտամին D-ով՝ ամուր ոսկորների և առողջ մկանների համար, B խմբի վիտամիններով՝ էներգիայի և աճի համար, կալիումով, ֆոսֆորով, ցինկով և մագնեզիումով, բարձրորակ սպիտակուցով և այլ կենսական կարևոր սննդարար նյութերով։ Որակյալ կաթի կանոնավոր օգտագործումը ոչ միայն նպաստում է ֆիզիկական զարգացմանը, այլև ամրապնդում է իմունային համակարգը, բարելավում հիշողությունը և ուշադրությունը։ Այն անհրաժեշտ է նաև մեծահասակներին։ 

Еремян

2․ «Երեմյան» կաթնամթերքը միակն է Հայաստանում, որը ստացել է «Սննդի անվտանգության վկայական FSSC 22000» եզակի հավաստագիրը

Այս որակի հեղինակավոր նշանը ստանում են միայն այն արտադրողները, ովքեր օգտագործում են 100% բնական կաթ, որը ստացվում է փակ արտադրական շղթայի միջոցով՝ սեփական ֆերմաներից։

«Երեմյան» ընկերությունը Հայաստանում կաթի միակ արտադրողն է, որն ունի այս սննդի անվտանգության FSSC 22000 հավաստագիրը։ Սա վկայում է, որ կաթնամթերքն արտադրվում է ամենաբարձր չափանիշներին համապատասխան։ Նման հավաստագիր ստանալը հեշտ չէ, քանի որ գործարանը պետք է համապատասխանի բոլոր տեխնոլոգիական, որակական և այլ չափանիշներին։ 

3․ «Սերմից՝ սեղան» աննախադեպ հայեցակարգ 

«Երեմյան Փրոդաքթս» ապրանքանիշը՝ առաջնորդվելով «Սերմից՝ սեղան» հայեցակարգով ընդգրկում է արտադրական գործընթացի բոլոր փուլերը՝ գյուղատնտեսությունից և կերարտադրությունից մինչև անասնաբուծություն, կաթնամթերքի արտադրություն և պատրաստի արտադրանքի վաճառք։ Նման մոտեցումն ապահովում է արտադրական անվտանգության հուսալիությունը և երաշխավորում է թողարկվող արտադրանքի բարձր որակը։

Еремян

4․ Սեփական ֆերմա՝ միակը տարածաշրջանում և խոշորագույնը Հայաստանում 

«Երեմյան» ֆերման իր տեսակի մեջ եզակի է տարածաշրջանում և խոշորագույնը Հայաստանում։ «Երեմյան» ապրանքանիշի արտադրանքն արտադրվում է բացառապես 100% բնական, մաքուր, վիտամիններով հարուստ կաթից, որը ստացվում է այս ֆերմայում։ 

Ընկերության նպատակը եղել է, կա և կլինի երկարաժամկետ հեռանկարում աշխատել հայ սպառողի հետ, մարդկանց առողջ սնվելու հնարավորություն տալ։ Այս ամենը պետք է հանգեցնի արժեքահամակարգի և սեփական առողջության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության, իսկ հեռանկարում՝ «Made in Armenia» բարձրորակ, հուսալի ապրանքանիշի ստեղծման, որը կընդունվի ամբողջ աշխարհում։ Պատահական չէ, որ ֆերման գտնվում է կլիմայական պայմանների, հողի և ջրի բաղադրության առումով կատարյալ վայրում՝ Հայաստանի Լոռու մարզում։

5․ Արտադրության փակ շղթա 

«Երեմյան» ընկերությունը միակն է Հայաստանում, որը կաթնամթերք է արտադրում արտադրական փակ շղթայով։ Կովերը կթվում են օրական երեք անգամ կարուսելային տիպի կիթի սրահներում։ Կաթը փակ խողովակներով մտնում է հատուկ տարա, այնուհետև անցնում է զտման երկու փուլ, որից հետո որակի պահպանումն ապահովող ջերմաստիճանի պայմաններում հատուկ կաթատար մեքենաներով տեղափոխվում է Երևանում գտնվող ընկերության կաթնամթերքի գործարան։ Այսպիսով, ողջ գործընթացի ընթացքում բացառվում է կաթի շփումը օդի հետ, ինչը կանխարգելում է բակտերիաների ներթափանցումը և ապահովում է կաթնամթերքի բարձր որակը։ 

Еремян

Ինչպես է ամեն ինչ աշխատում. վերապատրաստման դասընթացներ և մոնիթորինգի բացառիկ համակարգ

Ինչպես տեղեկացրեց խմբի գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը, ֆերմայում աշխատում է 150 մարդ, որոնց մեծ մասը մոտակա գյուղերի բնակիչներ են, ինչը նաև լուծում է գյուղական համայնքներում զբաղվածության սոցիալական խնդիրները։ Նորեկներն անցնում են վերապատրաստում, իսկ գործող աշխատակիցների համար մշտապես կազմակերպվում են որակավորման բարձրացման դասընթացներ՝ օտարերկրյա փորձագետների ներգրավմամբ։ Աշխատանքի մեծ մասը մեխանիզացված է։ Ֆերմայում, գրեթե կատարյալ պայմաններում, պահվում է 2500 խոշոր եղջերավոր կենդանի, որոնք ներկրվել են Նիդերլանդներից և Գերմանիայից։

Ֆերման ներկայումս ի վիճակի է իրեն ապահովել մաքրացեղ անասուններով։ 850 հեկտար հողատարածքում աճեցվում է հատուկ անասնակեր, իսկ յուրաքանչյուր կենդանու համար անհրաժեշտ սննդակարգը հավաքվում է հատուկ տեխնիկայով, ինչն ապահովում է կաթի աննախադեպ բարձր որակը։

Еремян

Կենդանիների մոնիթորինգի համակարգը նույնպես եզակի է. յուրաքանչյուր կենդանի ունի չիպով օձիք, որից ստացված տեղեկատվությունը ներմուծվում է համակարգիչներ: Այնտեղ ներկայացված է բացարձակապես ամեն ինչ՝ առողջական վիճակը, կերած կերի, կթված կաթի ծավալը և մնացած բոլոր կենսական կարևոր ցուցանիշները։ 

2024 թվականին ֆերմայում արտադրվել է 20 հազար տոննա բարձրորակ կեր և մոտ 10 միլիոն լիտր կաթ։ 

Ներկայումս «Երեմյան» ընկերությունն արտադրում է ավելի քան 60 տեսակի արտադրանք, այդ թվում՝ կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ, կեֆիր, ռեժան, յոգուրտներ, եվրոպական որակի պանիրների լայն տեսականի (մոցարելլա, սուլուգունի, բուրատա), ինչպես նաև տեղական պանիրներ։ Վերջերս շուկայում հայտնվել է ընկերության հունական յոգուրտը։ Շուտով կներկայացվի նոր արտադրանքի տեսականի։ 

Հաջողության պատմություն    

«Երեմյան» խելացի ֆերման տեղակայված է 34 հեկտարի վրա՝ Հայաստանի ամենագեղատեսիլ մարզերից մեկում՝ Լոռիում, որն իր կլիմայական պայմաններով հաճախ համեմատում են Շվեյցարիայի և ալպյան մարգագետինների հետ։ Ֆերման գործում է 2023թ․–ից և այժմ գյուղատնտեսության կայացած բիզնես–մոդելի օրինակ է։ Այստեղ բոլոր աշխատանքային գործընթացներն իրականացվում են եվրոպական չափանիշներին համապատասխան, ամենանորարարական տեխնոլոգիաներով՝ մաքրագույն, էկոլոգիական հումքի օգտագործմամբ, ինչի արդյունքում արտադրվում է պրեմիում դասի կաթնամթերք։ 

«Երեմյան» ընկերությունների խումբը պաշտոնապես հիմնադրվել է 2006 թվականին։ Հենց այդ թվականին Խորենացու վրա բացվեց առաջին ռեստորանը՝ «Պանդոկ Երևան»-ը, և հիմք դրվեց ընկերությունների խմբի ստեղծմանը։ Այս պահին ԸԽ–ն ունի 19 պահանջված ռեստորաններ, որոնք գործում են տարբեր հայեցակարգերով։ «Երեմյանը» աշխատում է 3 ոլորտներում՝ հյուրընկալություն, գյուղատնտեսություն և մասնագիտական ​​կրթություն։

Еремян   

2019 թվականից դրվեց գյուղատնտեսության ոլորտի հիմքը և ստեղծվեց ֆերմա Ջերմուկում։ Սա դարձավ «Սերմից՝ սեղան» հայեցակարգի տրամաբանական շարունակությունը, որի շրջանակում ռեստորանների ցանցին մատակարարվում էր բարձրորակ արտադրանք։    

«Երեմյան» ռեստորաններում օգտագործվող մթերքը (բանջարեղեն, միս, կաթնամթերք և այլն) պետք է համապատասխաներ բարձր չափանիշների։ Կաթնամթերքի հարցը երկար ժամանակ բաց էր մնում, քանի որ հայկական շուկայում չկար կաթնամթերք, որը կհամապատասխաներ «Երեմյան» ընկերությունների խմբի չափանիշներին։ 

Կաթնամթերքի շուկա մուտք գործելու խթան դարձավ COVID-ը։ Ի տարբերություն ռեստորանների աշխատողների, որոնց ուղարկեցին տուն՝ պահպանելով աշխատավարձը, նույնը հնարավոր չէր անել կովերի հետ։ Հետևաբար, բարձրորակ կաթնամթերքը, երկու շաբաթ տևած բրենդավորումից հետո, սկսեց մուտք գործել շուկա՝ անմիջապես գրավելով սպառողների սերն ու վստահությունը։

Հենց որակյալ կաթի և կաթնամթերքի մեծ պահանջարկն էր, որ դրդեց «Երեմյան» ընկերությունների խմբին՝ Եվրասիական զարգացման բանկի հետ համատեղ ներդրումային ծրագրի շրջանակում Տաշիրում բացել նոր խելացի ֆերմա։