439.88
4.45
403.71
+3
Եղանակը Երևանում
Հայ

Խուլությունը խոչընդոտ չէ գիտելիքների համար. ինչպես են Հայաստանում սովորում լսողության խնդիրներ ունեցող երեխաները

13:09
03 Մարտի 2020
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Մարտի 3-ը Լսողության պահպանման միջազգային օրն է, որի նպատակն է բարձրացնել մարդկանց տեղեկացվածությունը խուլության կանխարգելման և լսողության պահպանման կարևորության մասին: Ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ աշխարհի բնակիչների 5% -ը լսողության խնդիրներ ունեն, այսինքն՝ ավելի քան 466 միլիոն մարդ, որից 34 միլիոնը երեխաներ են:

«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը նյութեր է պատրաստել այն մասին, թե ինչպես է կազմակերպվել հանրապետությունում տարբեր ծանրության լսողության խնդիրներ ունեցող երեխաների կրթությունը:

Ինչպես գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Անի Մելիքսեթյանը, Հայաստանում հիմնական դպրոց հաճախող լսողության խնդիրներ ունեցող երեխաները հատուկ փորձագիտական աջակցություն են ստանում կրթական գործընթացին լիարժեք ինտեգրվելու համար:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործակալությանը տրամադրված տվյալներով՝ լսողության խնդիրներ ունեցող 322 աշակերտ սովորում է Հայաստանի հիմնական դպրոցներում: Դրանցից 37-ը լսողության մեղմ խանգարում ունեն, 57-ը`ծանր և 133-ը` խորը:

Ներառական կրթություն. Գործնականում

Մելիքսեթյանն ասաց, որ անհրաժեշտ ծառայություններն առաջարկվում են դպրոցական, մարզային և հանրապետական մակարդակներով:

«Դպրոցական մակարդակում օգնություն է ցուցաբերում փորձագիտական օժանդակ խումբը: Եթե դպրոցի աշխատակազմում չկան խուլ ու համրերի ուսուցիչներ կամ այլ մասնագետներ, ապա ուսումնական հաստատության ղեկավարությունը կամ երեխայի ծնողները կարող են կապվել մարզային մանկավարժական և հոգեբանական կենտրոնի հետ և համաձայնեցնել ժամանակացույցը և օգնության չափը»,- ասաց նա:

Ըստ նրա, խուլ և թույլ լսողությամբ երեխաների կրթական գործընթացն իրականացնելու համար կազմվում է անհատական պլան, որի համաձայն ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի ուսանողը կրթական գործընթացում ներգրավվի իր հնարավորություններին համապատասխան:

Ինչպես ասաց Մելիքսեթյանը, որպեսզի աշակերտը կարողանա ընկալել ուսումնական նյութը, նրան նստեցնում են առջևի նստարանին՝ աջ կողմում, մեջքով`դեպի պատուհանը: Այսպիսով, նա կարող է տեսնել իր բոլոր դասընկերներին և միանալ կրթական գործընթացին, որի հիմնական մասը կատարվում է գրատախտակի վրա:

Այս դեպքում ուսուցիչը պետք է միշտ ներկայացնի նոր թեման՝ կանգնելով դեմքով դեպի դասարանը: Թելադրություններ գրելիս աշակերտին պետք է նախապատրաստել արտածական գործիքներով`ցույց տալ նկարներ, քարտեր, նախապես ծանոթացնել տեքստին:
«Թեմայի հաջող ընկալման համար անհրաժեշտ է գործընթացում ներառել համակարգիչներ, խաղալիքներ, նկարներ, վերահսկել լսողական սարքի սարքինությունը»,- ասաց նա:

Հիմնական խնդիրները

Բացի այդ, 5-18 տարեկան երեխաները, ովքեր ունեն լսողության խոր և ծանր խնդիրներ, վերապատրաստվում են լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում:
Ինչպես գործակալությանը հայտնեց հաստատության տնօրեն Լուսինե Բաբայանը, այս հաստատության է հաճախում 118 երեխա: «Մենք տրամադրում ենք միջնակարգ կրթություն` նախապատրաստական դասերից մինչև 12-րդ դասարան`հատուկ ծրագրով՝ օգտագործելով ժեստերի մեթոդաբանությունը»,- ասաց նա:
Միաժամանակ, որպես կարևորագույն խնդիրներ, Բաբայանը մատնանշեց լսողության խնդիրներ ունեցող աշակերտների համար հատուկ գրականության բացակայությունը:

«Նրանք սովորում են նախարարությունների կողմից հաստատված դասագրքերով, բովանդակությունն ու ուսումնական նյութը համապատասխանեցվում են յուրաքանչյուր աշակերտի անհատական կարողությունների` ուսումնական պլանին համապատասխան»,- ասաց դպրոցի տնօրենը:
Ըստ նրա, խուլ ու համրերի ուսուցիչների համար շատ քիչ դասագրքեր կան հայերեն. 2007 թվականից ի վեր հրատարակվել է ընդամենը 6 դասագիրք, 7 ուսուցողական ձեռնարկ և մի քանի ժեստերի լեզվով բառարաններ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը