542.61
6.42
480.14
-3
Եղանակը Երևանում
Հայ

Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր

12:12
29 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիաբանկը, մշտապես փնտրելով նոր, ավելի առաջադեմ, ավելի անհատականացված և արդյունավետ գործիքներ, շարունակում է տրամադրել իր հաճախորդներին միջազգային որակի ֆինանսական ծառայություններ և գործարար լուծումներ: Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ։

Նախօրեին ասուլիսի ժամանակ թվային օրակարգի մասին մանրամասն խոսել են Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանն ու Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։

Էկոհամակարգի գաղափար

Հանեսյանը նշեց, որ բանկի միջնաժամկետ ռազմավարության շրջանակում թիմն իր առջև դրել է մի քանի նպատակ, այդ թվում` Հայաստանի բանկային շուկայում առաջատար դիրքերի պահպանում հիմնական ֆինանսական ցուցանիշներով, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակի ապահովում և մշտական բարելավում, ինչպես նաև սեփական պորտֆելների դիվերսիֆիկացում։

«Այս նպատակներին հասնելու համար մենք հետևում ենք թվային վերափոխման գաղափարին, որի շրջանակում արդեն շուրջ երկու տարի աշխատում ենք բազմաթիվ թվային լուծումների վրա, որոնք կնպաստեն հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, հաճախորդներին կտրամադրեն հարմար և պարզ լուծումներ», – ասաց նա։

Թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբը հնարավորություն է տալիս հաճախորդներին բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում (ՓՄՁ վարկավորում, ավտովարկ, հիփոթեքային վարկեր, սպառողական վարկեր), թույլ է տալիս հաշվի բացումից մինչև քարտի տրամադրում և ֆինանսավորման համար դիմելու ուղին անցնել Ամերիա էկոհամարգերի առցանց միջավայրում, այն ոչ միայն լուծում է հաճախորդների ֆինանսական կարիքները, այլև առաջինը Հայաստանում ապահովում է հաճախորդի անհատական խնդրի ամբողջական լուծմանն ուղղված հարմարավետ ուղի էկոհամակարգերի` թվային նպատակային հարթակների միջոցով:

Շամցյանի խոսքով, էկոհամակարգի կարևոր սկզբունքներից մեկը մի քանի պրոցեսերների համախմբումն է մեկ հարթակում։ 

«Ծառայությունները կարող են տրամադրվել տարբեր գործընկերների կողմից, բայց ամբողջ ուղու անցման փորձը կենտրոնանալու է մեկ հարթակում», – պարզաբանեց նա։

Երկրորդը, ինչպես նշեց Շամցյանը, համակարգը պետք է բաց լինի ներդրումների համար. թվային եղանակով գործընկերները պետք է հնարավորություն ունենան հեշտությամբ ինտեգրվել և ներկայացնել սեփական ծառայությունն այդ էկոհամակարգում։ 

«Երրորդը թվային ճարտարապետությունն է, որը թույլ է տալիս համակարգին ունենալ մասշտաբի և աճի ներուժ», – ասաց Շամցյանը։

Սմարթ հաշիվ

Սմարթ հաշիվն ամբողջությամբ առցանց բացվող բանկային հաշիվ է, որի արդյունքում հաճախորդին տրամադրվում է նաև Visa Classic կամ Mastercard Standard միջազգային անվճար վճարային քարտ` անվճար առաքումով,  և Ամերիա Օնլայն/Մոբայլ բանկինգ համակարգ, որի միջոցով 24/7 ռեժիմով վերջինս կարող է կառավարել իր հաշիվներն ու կատարել հասանելի գործարքներ:

Արման Բարսեղյանի խոսքով, այս տարվա ընթացքում շուրջ 10 հազար հաճախորդներ բացել են սմարթ հաշիվ, ավելի քան 15 հազար հաճախորդ ստացել է առցանց քարտ, ավելի քան 17 հազար հաճախորդ գրանցվել է մոբայլ բանկինգում։

Ամերիա Բիզնես հարթակ/ ՓՄՁ էկոհամակարգ

«Մենք արդեն գործարկել ենք փոքր և միջին բիզնեսի էկոհամակարգ, այն ամբոջությամբ թվային վարկավորման ծրագիր է, որը թույլ է տալիս հաճախորդներին առանց փաստաթղթեր ներկայացնելու և բանկ այցելելու դիմել և հաշված րոպեներում ստանալ մինչև 30մլն դրամի վարկ», – պարզաբանեց Հանեսյանը։

Ամերիա Բիզնես հարթակից կարող են օգտվել ինչպես Բանկի գործող հաճախորդները, այնպես էլ այն գործարարները, որոնք կցանկանան Ամերիաբանկի հետ սկսել ու զարգացնել իրենց բիզնեսը: Հարթակը շարունակաբար կկատարելագործվի` առաջարկելով նոր լուծումներ ՓՄՁ-ների համար` ապահովելով բիզնես, ֆինանսական և ոչ ֆինանսական հնարավորությունների համապարփակ էկոհամակարգ: 

Բարսեղյանի խոսքով, վարկավորման ամբողջ գործընթացը (խոսքը համեմատաբար ոչ մեծ վարկերի մասին է) հնարավոր է կազմակերպել այս հարթակում։

«Այս պահի դրությամբ, տարեսկզբի համեմատ, բիզնես–վարկավորման պորտֆելն ավելացել է ավելի քան 10%–ով` կազմելով 40մլրդ դրամ, և շատ կարևոր է, որ դրանից մոտ 10մլրդ դրամն այդ համակարգի միջոցով տրամադրված վարկերն են», – ասաց նա։

Խոսելով ֆիզիկական անձանց սպառողական վարկերի մասին` մանրածախ բանկինգի տնօրենը պարզաբանեց, որ ընթացիկ տարում Ամերիաբանկը տրամադրել է 15 հազար վարկ այդ հարթակի միջոցով։ «Այս պահի դրությամբ ֆիզիկական անձանց սպառողական վարկերի 92%–ը և նրանց գումարի 71%–ը տրամադրվել է թվային առցանց համակարգերի միջոցով», – տեղեկացրեց նա։

Ավտոսրահների առաջարկը մեկ միասնական հարթակում

Ամերիաբանկը ստեղծել է automarket.ameriabank.am միասնական հարթակ ավտոմեքենաների դիլերների մեծ ցանցի համար։ Ընտրելով մեքենան և նույն պահին ծանոթանալով վարկավորման պայմաններին` հաճախորդները կարող են անմիջապես պարզել, թե որքան վարկ կարող են ստանալ, այնուհետև այցելել ավտոսրահ: 

«Մենք ընդլայնելու ենք այս ծրագիրն ու առաջիկայում կանենք այնպես, որպեսզի բացառենք նաև այցելությունը դիլերին, և հաճախորդը կկարողանա ստանալ վարկ` չայցելելով դիլերին», – ասաց Հանեսյանը։

Բարսեղյանն իր հերթին տեղեկացրեց, որ այս պահին հարթակում ներկայացված են առաջնային շուկայի ավտոդիլերների մոտ 30 ապրանքանիշերի շուրջ 130 մոդելի ավտոմեքենաներ։ «Նպատակն է ամբողջ գործընթացը տեղափոխել առցանց ռեժիմ, և մեր պլաններով` առաջիկա մի քանի ամսում դա կդառնա իրականություն», – պարզաբանել է նա։ 

Առցանց հաշվի բացում

Ամերիաբանկը ստեղծել է առցանց վարկավորման հարթակ, որը հնարավորություն է տալիս առանց Բանկ այցելելու դիմել ֆինանսավորման համար և ստանալ հայտի պատասխանը 5 րոպեում:

Ինչպես պարզաբանեց Հանեսյանը, այս ծառայությունը նախատեսված է սահմանափակ պատասխանատվության ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար։ «Մենք ուզում ենք ընդլայնել նաև այս հարթակն` ավելացնելով նոր ծառայություններ, ոչ միայն ֆինանսական բնույթի, որպեսզի ստեղծենք հնարավորություններ ՓՄՁ ներկայացուցիչների համար օգտվելու բազմաթիվ ծառայություննեի մեկ հարթակում», – տեղեկացրեց Ամերիաբանկի գլխավոր տնօրենը։

Անշարժ գույքի էկոհամակարգ. կառուցապատողների առաջարկները մեկ հարթակում

Առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման estate.ameriabank.am հարթակում ներկայացված են Բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները: Հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների: Ընտրելով անշարժ գույք` հաճախորդը կարող է բանկին ներկայացնել առցանց հայտ վարկավորման հարցում հետաքրքված լինելու մասին, ինչից հետո բանկը կապ կհաստատի հաճախորդի հետ, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում նրան կներկայացվեն վարկավորման պայմանները։

Ինչպես նշեց Բարսեղյանը, այս պահին հարթակում ներկայացված են ավելի քան 40 կառուցապատողների նախագծեր։

«Տարվա ընթացքում մենք ստացել ենք ավելի քան 300 հայտ, և հիմա բանկի ընդհանուր հիփոթեքային պորտֆելը գերազանցում է 130մլրդ դրամը, ինչը նախատեսում է առաջատար դիրք շուկայում», – ընդգծեց նա։ Բարսեղյանի խոսքով, հիմա հարթակում կատարվում է վարկի միայն նախնական հաստատումը, և ապագայում նախատեսվում է ապահովել հիփոթեքային վարկի տրամադրում առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։

Ապառիկ

«Այս պահի դրությամբ տարվա ընթացքում իրականացվել է մոտ 6,6մլրդ դրամի վարկավորում, (տրամադվել է) ավելի քան 20 հազար վարկ առանց բանկի աշխատակիցների միջամտության», – տեղեկացրեց Բարսեղյանը։

Նա պարզաբանեց, որ այստեղ խոսքը ոչ միայն վարկի տրամադրման մասին է, այլև` վարկունակության գնահատման, որն իրականացվում է առցանց։ «Սա նորույթ է առնվազն Հայաստանի, հնարավոր է նաև տարածաշրջանի համար, քանի որ հիմա մենք օգտագործում ենք ՏՏ–ի և ավտոմատացված ուսուցման մեթոդներ և մեխանիզմներ, երբ ավտոմատացված ծրագրերի միջոցով գնահատվում է վարկունակությունը։ Մեր` ավելի քան երկու տարվա փորձը ցույց է տալիս, որ այդ մեթոդները շատ ավելի արդյունավետ են ինչպես որակի, այնպես էլ ծավալների տեսակետից, քան սքորինգի դասական մոդելները», – ասաց նա։

Առցանց գնումների հարթակ

Ամերիաբանկը գործարկել է նաև հարթակ, որտեղ ներկայացված են հայ արտադրողների ապրանքատեսակները։

«Ոչ բոլոր փոքր բիզնեսները կարող են իրենց թույլ տալ ունենալ սեփական առցանց խանութը, և մենք փորձել ենք գտնել լուծում, որպեսզի մեր հաճախորդները, չկատարելով մեծ ներդրումներ, կարողանան ունենալ այնպիսի հնարավորություններ, ինչպես խոշոր ընկերությունները», – պարզաբանեց Բարսեղյանը։

Նրա խոսքով, հայրենական արտադրողները կարող են այդ հարթակում ունենալ իրենց հատվածը, որտեղ պատշաճ կերպով ներկայացնում են իրենց ծառայությունները, ինչը նպատակահարմար է շատ չափորոշիչներով։ «Դա նաև հարմար է հաճախորդներին, ովքեր մեկ հարթակում կարող են ծանոթանալ ներկայացված ապրանքներին և կատարել ընտրություն», – ասաց նա։

Մանրածախ բանկինգի տնօրենը տեղեկացրեց, որ այս պահին հարթակում ներկայացված է ավելի քան 1500 ապրանք, ապահովված է նաև դրանց անվճար առաքումը միջինը մեկ օրվա ընթացքում։

Խոսելով այս առցանց հարթակի առավելությունների մասին` Բարսեղյանը պարզաբանեց, որ հարթակի մասնակիցները չպետք է վճարեն հարթակին միանալու համար։

Հարթակ ուսանողների համար

Բարսեղյանը նշեց, որ բանկը ստեղծել է առանձին հարթակ ուսանողների համար` փորձելով բավարարել նրանց սկզբնական կարիքները` հաշվի կամ քարտի առկայություն, ինչը թույլ կտա ձևավորել վարկային պատմություն և վերցնել կրթական վարկեր  համեմատաբար լավ պայմաններով։

«Սա համեմատաբար նոր պորտալ է, և այնտեղ դեռ աշխատելու բան կա», – ասաց նա` ավելացնելով, որ ժամանակի ընթացքում աշխատանք կիրականացվի ավելի ճկուն մեխանիզմներ ստեղծելու համար, որպեսզի վճռորոշ գործոն լինի ոչ թե ծնողների վարկունակությունը, այլ ուսանողի կողմից վարկի մարման հնարավորությունը լավ ուսման և հետագայում` աշխատանքի հաշվին։

Ռիսկերի մասին

«Թվայնացումը մեզ համար ինքնանպատակ չէ։ Թվայնացման վերջնական նպատակը մարդիկ են, հաճախորդները։ Եվ այս տրամաբանության մեջ մենք խոսում ենք հաճախորդների համար այլընտրանք ստեղծելու մասին», – ընդգծեց Բարսեղյանը։

Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ թվայնացումը չի նախատեսում մասնաճյուղի պարտադիր փակում, այն կարող է փակվել, երբ դառնա ոչ պետքական։ «Մեր բանկի համատեքստում նման բան տեղի չի ունենում։ Վերջին երեք տարում մենք տարեկան ներգրավում ենք միջինը 60–70 հազար նոր հաճախորդ, և նման պայմաններում ոչ միայն չունենք մասնաճյուղերի փակման խնդիր, այլ` ավելին, այս տարի մենք վերջերս բացել ենք չորրորդ մասնաճյուղը», – ասաց նա` տեղեկացնելով, որ մի քանի շաբաթ հետո կբացվի հինգերորդ մասնաճյուղն ընթացիկ տարում` Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում։

Մանրածախ բանկինգի տնօրենը նաև նշեց, որ ապագայում այս տեմպն անիմաստ կլինի պահպանել, և գործարքների մեծ մասը կիրականացվի թվային ձևաչափում։ «Նույնիսկ հիմա մեր բոլոր գործարքների 93%–ն իրականացվում է մասնաճյուղերից դուրս», – ասաց նա։

Բարսեղյանը նաև ասաց, որ իրականությունն ընդհանրապես չի համընկնում այն կարծիքների հետ, որ թվայնացման դեպքում մարդիկ դառնում են ոչ պետքական, և նրանց դերը նվազում է։ «Իրականությունն այնպիսին է, որ այսօր թվայնացման և ավտոմատացման բուռն զարգացող գործընթացի պայմաններում մարդու դերն ավելանում է։ Այսօր մենք ունենք բազմաթիվ աշխատատեղեր, որոնք համալրելու համար ջանք ենք գործադրում, այդ պատճառով այս փուլում չի նկատվում միտում, որի դեպքում տեխնոլոգիաները նվազեցնում են մարդու դերը», – ասաց նա։

Շամցյանն իր հերթին ավելացրեց, որ բանկի համար ավելի էժան է հաճախորդի սպասարկումը թվային միջավայրում, քանի որ այսօր բջջային հեռախոսների ներթափանցման տոկոսն այնքան բարձր է, որ ավելի հարմար կլինի ֆինանսական գործառնությունների հետ կապված բոլոր հարցերը լուծել առցանց, այդ ապտճառով թվային փոխակերպումը ձեռնտու է երկու կողմերին։

«Ավտոմատացման տարրն ունի կողմնակի պրոդուկտ. մարդիկ ազատվում են այդ աշխատանքից։ Բայց դա նաև լավ է. դա նշանակում է, որ կա քարացած աշխատանք, որն այսօր կարող է ավտոմատացվել», – ասաց նա` պարզաբանելով, որ բանկը, ունենալով փորձ բանկային ոլորտում, կարող է վերապատրաստել անձնակազմին նոր աշխատանքի համար։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
18:24
13 Հոկտեմբերի 2020
Քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինը` Մոսկվայի դերակատարության մասին հայ–ադրբեջանական հակամարտության մեջ
Քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինը վերլուծում է Ղարաբաղում իրավիճակի սրման հարցում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, ինչպես նաև այն, թե ով և ինչ է խանգարում հրադադարի հաստատմանը
21:47
10 Օգոստոսի 2020
Դարը որպես մեկ ակնթարթ և Թուրքիայի սինդրոմը. հայացք Սևրի պայմանագրին Հայաստանից
Դարը որպես մեկ ակնթարթ և Թուրքիայի սինդրոմը. հայացք Սևրի պայմանագրին Հայաստանից
09:30
27 Հուլիսի 2020
Ո՞րն է նպատակը․ Հայաստանում տարակուսանքի մեջ են ադրբեջանական բիզնեսի վնասը փոխհատուցելու հայազգի միլիարդատիրոջ որոշման պատճառով
Սոցցանցերի հայկական տիրույթում տարակուսանքով են ընդունել միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով տուժած ադրբեջանական բիզնեսին աջակցելու պատրաստակամությունը
14:29
18 Հուլիսի 2020
«Պատերազմ» ընդդեմ ծիրանի․ հայկական ֆլեշմոբը հաղթում է Մոսկվայում ադրբեջանական սադրանքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Պատերազմ» ընդդեմ ծիրանի․ հայկական ֆլեշմոբը հաղթում է Մոսկվայում ադրբեջանական սադրանքներին․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
09:50
17 Հուլիսի 2020
Ալիևը չի կարող ընդունել ռազմական պարտությունը և ողջ պատասխանատվությունը գցում է ԱԳՆ-ի վրա. փորձագետը՝ Մամեդյարովի պաշտոնից հեռացման մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Ալիևը չի կարող ընդունել ռազմական պարտությունը և ողջ պատասխանատվությունը գցում է ԱԳՆ-ի վրա. փորձագետը՝ Մամեդյարովի պաշտոնից հեռացման մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)

16:50
13 Հուլիսի 2020
Ադրբեջանը փորձում է դուրս գալ փոսից, որի մեջ ինքն է ընկել. փորձագետը՝ Տավուշում իրավիճակի սրացման մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
Ադրբեջանը փորձում է դուրս գալ փոսից, որի մեջ ինքն է ընկել. փորձագետը՝ Տավուշում իրավիճակի սրացման մասին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)