ԱԲ տեսախցիկներ լեռներում, փրկված վայրի կենդանիներ և հազարավոր ծառեր. ինչպես են Ucom-ը և FPWC-ն պահպանում Հայաստանի վայրի բնությունը (ՖՈՏՈ)

29.09.2026, 17:01
Բնության պահպանությունը միանգամյա ակցիա չէ, այլ երկարաժամկետ պատասխանատվություն. ՖՈՏՈ
ԱԲ տեսախցիկներ լեռներում,  փրկված վայրի կենդանիներ և  հազարավոր ծառեր. ինչպես են Ucom-ը և FPWC-ն պահպանում Հայաստանի վայրի բնությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի լեռներում այսօր աշխատում են տեխնոլոգիաներ, որոնք դեռ վերջերս ապագայի մաս էին թվում. արհեստական բանականությամբ տեսախցիկները հետևում են վայրի բնությանը, ջերմատեսիլ համակարգերն օգնում են կանխել սպառնալիքները, իսկ արևային լուծումներն աջակցում են բնապահպանական նախագծերի աշխատանքին:

Սակայն թվերի և տեխնոլոգիաների հետևում կանգնած են իրական պատմություններ. վերականգնված անտառներ, հազարավոր տնկված ծառեր, փրկված կենդանիներ և մարդկանց նոր սերունդ, որը սովորում է պահպանել շրջակա աշխարհը: Ucom-ը և FPWC-ն (Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ) արդեն տևական ժամանակ զարգացնում են համատեղ բնապահպանական նախագծերը՝ ապացուցելով, որ բնության պահպանությունը միանգամյա ակցիա չէ, այլ երկարաժամկետ պատասխանատվություն:

«Մենք մշտապես խոսում ենք տեխնոլոգիաների մասին, և ահա կենդանի օրինակ, թե որտեղ են տեխնոլոգիաները՝ արհեստական բանականությամբ սարքավորումները, ծառայում բնության պահպանությանը», — նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նրա խոսքով՝ տեխնոլոգիական ընկերությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն թվային ծառայությունների զարգացման, այլև իր հնարավորությունները հասարակության համար կարևոր խնդիրների, այդ թվում՝ շրջակա միջավայրի հետ կապված հարցերի լուծման համար կիրառելու նպատակով։

Տեխնոլոգիաները ծառայում են վայրի բնության պահպանությանը

Ucom

Ucom-ի և FPWC-ի համագործակցության առանցքային ուղղություններից մեկը դարձել է տեխնոլոգիական լուծումների ներդրումը Հայաստանի պահպանվող բնական տարածքներում:

Բնապահպանական բարձր արժեք ունեցող շրջաններում տեղադրվում են մոնիթորինգային համակարգեր, որոնք մասնագետներին թույլ են տալիս հեռավար հետևել բնության մեջ տեղի ունեցողին: Արհեստական բանականությամբ տեսախցիկները կարող են աշխատել շուրջօրյա, պտտվել 360 աստիճանով և մոտեցնել պատկերը մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա:

Նման համակարգերն օգնում են հետևել էկոհամակարգերի վիճակին, դիտարկել կենդանիներին, վերահսկել հնարավոր հրդեհները և հայտնաբերել ապօրինի գործունեությունը:

«Այս տեսախցիկի օգնությամբ կազմակերպությունը հնարավորություն է ստանում հետևել վայրի բնությանը, երթուղիներին, հրդեհներին: Եթե ինչ-որ տեղ հրդեհ է սկսվում, համակարգը կարող է դա տեսնել, որովհետև այն մշտապես գտնվում է դիտարկման ռեժիմում», — պատմեց Ռալֆ Յիրիկյանը:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում և հարակից բնական տարածքներում Ucom-ն ապահովում է անհրաժեշտ կապ՝ մոնիթորինգի ջերմատեսիլ համակարգերի աշխատանքի համար: Այստեղ օգտագործվում են ժամանակակից լուծումներ, որոնք մասնագետներին թույլ են տալիս ավելի արագ արձագանքել առաջացող սպառնալիքներին:

Ընդ որում, Ucom-ի ղեկավարը կարծում է, որ տեխնոլոգիաները չեն փոխարինում մարդկանց աշխատանքը, այլ ուժեղացնում են այն. անտառապահներն ու մասնագետները ստանում են նոր գործիքներ, որոնք թույլ են տալիս ավելի արդյունավետ պաշտպանել բնությունը:

40 հազար ծառ և բնական հավասարակշռության վերականգնում

Ucom

Ucom-ի բնապահպանական ծրագրերի ուղղություններից մեկն անտառների և վերականգնման և կանաչապատման նախագծերն են: Ուրցաձորի էկոկենտրոնի տարածքում գործում է հատուկ տնկարան, որտեղ աճեցվում են տնկիներ՝ հետագայում հողում վերատնկելու համար:

Ամեն տարի 10 հազար ծառի տնկումը դարձել է բնական տարածքների վերականգնման երկարաժամկետ աշխատանքի մաս: Նման նախաձեռնություններին մասնակցում են նչ միայն մասնագետներ, այլև Ucom-ի աշխատակիցներ:

Բնապահպանական ծրագրերը ներառում են նաև արևային էներգետիկայի աջակցությունը Հայաստանի համայնքներում: Արևային կայաններ են տեղադրվում կրթական, հասարակական և համայնքային նշանակության օբյեկտներում՝ օգնելով նվազեցնել էներգածախսերը և ընդլայնել էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործումը:

Վերջին նախագծերն իրականացվել են, Կեչուտում, Վայքում և Շենավան համայնքում, իսկ ընդանուր առմամբ Հայաստանի տարբեր մարզերի 18 համայնքներում:

Բացի այդ, Ucom-ն աջակցում է բնապահպանական կրթական նախաձեռնություններին։ Դրանցից է Խելացի թռչնադիտարկման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս երեխաներին և երիտասարդներին «խելացի» կերամանների միջոցով իրական ժամանակում հետևել թռչուններին և բնապահպանական գիտելիքը համադրել տեխնոլոգիաների հետ։

Կենդանիների փրկություն. սարսափելի պայմաններում պահվող 50 արջերի պատմությունը

Ucom

FPWC-ի աշխատանքի ամենանկատելի ուղղություններից մեկը դարձել է ծանր պայմաններում պահվող արջերի, ինչպես նաև որսագողերի պատճառով առանց մոր մնացած քոթոթների պաշտպանությունը:

Այսօր հիմնադրամի փրկարարական կենտրոնում գտնվում է շուրջ 30 արջ: Ընդհանուր առմամբ, աշխատանքի տարիների ընթացքում փրկվել է 50 արջ, որոնց մի մասը տեղափոխվել է մասնագիտացված կենտրոններ և կենդանաբանական այգիներ:

Խաչատրյանն ընդգծեց, որ կենդանիների պաշտպանությունը ոչ միայն առանձին առանձնյակների փրկությունն է, այլև վայրի բնության հանդեպ հասարակության վերաբերմունքի փոփոխությանն ուղղված աշխատանքը:

Հայաստանը՝ որպես եզակի կենսաբազմազանության տարածք

Ucom

Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանն ունի մեծ ներուժ կենսաբազմազանության պահպանման տեսանկյունից:

Չնայած տարածքի փոքր չափերին, երկիրն առանձնանում է հարուստ բուսական և կենդանական աշխարհով և հետաքրքրություն է ներկայացնում միջազգային բնապահպանական համայնքի համար:

Դրա մասին խոսելու և Հայաստանն աշխարհին արժանավույնս ներկայացնելու լավ առիթ Խաչատրյանը համարում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (CBD COP17): Միջոցառումը կանցկացվի Հայաստանում 2026 թվականի հոկտեմբերի 19–30-ը, դրան կմասնակցեն պետությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական համայնքի, քաղաքացիական հանրության, երիտասարդության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Երկարաժամկետ աշխատանքի արդյունավետության ցուցանիշներից մեկն է դարձել պահպանվող տարածքներում կենդանիների թվաքանակի հետ կապված իրավիճակի փոփոխությունը:

Եթե 10–15 տարի առաջ որոշ շրջաններում կենդանիներին կարելի էր մատների վրա հաշվել, ապա այսօր մասնագետներն արձանագրում են տարբեր տեսակների հարյուրավոր ներկայացուցիչներ:

2013 թվականին առաջին անգամ ֆիքսվել է առաջավորասիական հովազի առանձնյակ, իսկ հաջորդող տարիներին մասնագետները դիտարկել են արդեն մի քանի տարբեր կենդանիներ մոնիթորինգի տարածքներում:

Խաչատրյանը կարծում է, որ նման փոփոխությունները հնարավոր են դառնում անտառապահների մշտական գործունեության, տեխնիկական հագեցվածության, մոնիթորինգի և բնական տարածքների պաշտպանության շնորհիվ:

Բնապահպանությունը՝ որպես բիզնեսի պատասխանատվություն

Ucom-ի գլխավոր տնօրենի կարծիքով՝ բնապահպանական պատասխանատվությունը պետք է լինի ընդհանուր խնդիր նչ միայն պետության կամ մասնագիտացված կազմակերպությունների համար:

«Յուրաքանչյուր մարդ և յուրաքանչյուր ընկերություն կարող է ավանդ ներդնել բնության պահպանման գործում»,- կարծում է Յիրիկյանը:

Նրա խոսքով՝ Ucom-ը բնապահպանական ուղղությունը դիտարկում է որպես իր կորպորատիվ պատասխանատվության մաս. ընկերությունն իրականացնում է կենսաբազմազանության պաշտպանության ծրագրեր, աջակցում է կանաչ տեխնոլոգիաներին, զարգացնում է բնապահպանական կրթական նախաձեռնությունները և գնահատում է սեփական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Մասնավորապես, դրա մի մասն են գործարկված GreenGo և GreenPlus կանաչ սակագնային փաթեթները, որոնցից ստացված միջոցների մի մասն ուղղվում է բնապահպանական նախագծերին:         

Ապագան ջանքերի միավորման մեջ է

Բնության պահպանումը պահանջում է ժամանակ և հետևողականություն: Չի կարելի արագ արդյունքներ ակնկալել այնտեղ, որտեղ խոսքը էկոհամակարգերի վերականգնման, կենդանիների պաշտպանության կամ հասարակական սովորությունների փոփոխության մասին է:

Ucom-ի և FPWC-ի համագործակցությունը ցույց է տալիս, որ տեխնոլոգիաները կարող են դառնալ էկոլոգիական պաշտպանության կարևոր գործիք, իսկ բիզնեսը՝ բնապահպանական գործընթացների ակտիվ մասնակից:

Լեռներում ԱԲ տեսախցիկներից մինչև արջերի փրկություն, բնապահպանական կրթությունից մինչև անտառների վերականգնում․ այս բոլոր նախաձեռնություններին միավորում է մեկ նպատակ. պահպանել Հայաստանի բնական ժառանգությունը և փոխանցել այն հաջորդ սերունդներին:

Ինչպես նշում են Ucom-ի և FPWC-ի նախագծերի մասնակիցները, բնությունն ընդհանուր տուն է, և դրա մասին պետք է հոգ տանեն նրանք, ովքեր ապրում են այնտեղ այսօր: