Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)

07.03.2024, 12:23
Ուշադրություն․ Երևանի գլխավոր պողոտաներից մեկը երկու օր մասամբ փակ է լինելու․ ՍԽԵՄԱ
Երկու օր մասամբ փակ է լինելու Երևանի գլխավոր պողոտաներից մեկը (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով պայմանավորոված՝ մարտի 8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ն, փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորք վարչական շրջանից դեպի Կենտրոն վարչական շրջան ուղղությունը, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին:–0–
 - рис.1