33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
07.03.2024,
15:40
Երևանում ինքնասպանության փոորձ է կանխվել
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 7-ին, ժամը 12։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
Փրկարարների, ոստիկանների և եկեղեցու սպասավորների կողմից կանխվել է Հ․ Մ․-ի (ծնված 1991 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Հոգեբանը տեղում քաղաքացու հետ վարել է հոգեբանական զրույց:–0–