Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում (ՎԻԴԵՈ)
07.03.2024,
10:45
Գիժ մարտը Հայաստանում․ մի շարք շրջաններում առատ ձյուն է տեղում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ մարտի 7-ին՝ առավոտվա դրությամբ, Ախուրյանի, Արթիկի, Անիի, Թալինի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում, իսկ Բաղրամյանի, Արմավիրի, Վաղարշապատի, Մեղրիի տարածաշրջաններում՝ անձրև։
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):
ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը հրապարակել է տեսանյութ Ապարանի տարածաշրջանից, որտեղ երևում է, որ առատ ձյուն է տեղում։
«Ապարանի տարածաշրջան, Արագած գյուղ, գիժ մարտ», – գրել է Սուրենյանը։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:–0–