ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը կլորիկ փորիկով լուսանկար է հրապարակել Instagram–ի իր էջում և խորհուրդ հարցրել փորձառու մայրիկներից։
«+6կգ, իմ փորձառու մամանեեեե՜ր, ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Ի՞նչ մեթոդներ կան, որոնք, չվնասելով կուկուին, օգնում են չափից շատ քաշ չհավաքել? », – գրել է Լիլիթը։
Նշենք, որ Լիլիթն ու ամուսինը՝ երգահան Վահրամ Պետրոսյանը, սպասում են իրենց առաջնեկին։ Զույգը դեռ չի բացահայտում երեխայի սեռը։–0–