Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է

09.04.2024, 19:37
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 56–ամյա տղամարդը հայտնաբերվել է
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1968 թ. ծնված Սամվել Ավանեսյանը:
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին նա Նար-Դոսի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերվել և ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: