Լոռու մարզում մեքենայի կողաշրջման հետևանքով մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք.ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՊՆ մամուլի պատասխանատու Արամ Թորոսյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ հունիսի 11-ին ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի՝ Լոռու մարզում տեղի ունեցած կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան։
«Մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք (սալջարդ)»,-գրել է նա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հունիսի 11-ին ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կարեն Հ․-ն իր վարած «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Թեմուր Հ․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։