Ի՞նչ անել ուժեղ քամու դեպքում․ ուղեցույց (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները։
Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝
- Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր
- Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել
- Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝
- Եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝
- Զգուշացե՛ք քամու հնարավոր կողմից թռչող առարկաներից
- Եթե տանն եք՝
- Ստուգե՛ք պատուհաններն ու դռները՝ համոզվելու համար, որ ամրացված են
- Վնասված կամ բաց պատուհանները նախապես փակե՛ք կամ ամրացրե՛ք
- Մի՛ թողեք բաց տարածքներում ծանր առարկաներ (շինանյութ, թիթեղներ, կահույք)
- Վերցրե՛ք անհրաժեշտ փաստաթղթեր և լիցքավորիչներ՝
Քամու դեպքում հնարավոր են էլեկտրաէներգիայի անջատումներ
Հիշե՛ք՝ իրավիճակի բարդացման դեպքում կարևոր է ունենալ փաստաթղթերն ու լիովին լիցքավորված հեռախոս։
- Եթե ավտոմեքենայում եք՝
- Նվազեցրե՛ք արագությունը և կանգ առեք անվտանգ վայրում
- Մի՛ կայանեք ծառերի կամ բարձրահարկ շենքերի տակ
- Պահե՛ք պատուհաններն ու դռները փակ՝ փոշուց և թռչող առարկաներից պաշտպանվելու համար
- Մի՛ շարժվեք, եթե դա վտանգավոր է (ցածր տեսանելիություն, ընկած առարկաներ)
- Մի՛ դուրս եկեք մեքենայից, եթե չեք համոզվել տարածքի անվտանգության մեջ
Արտակարգ դեպքի դեպքում զանգահարե՛ք 911:
Փրկարար ծառայությունից հիշեցնում են, որ ուժեղ քամու հետևանքները հնարավոր է նվազեցնել միայն պատշաճ նախապատրաստությամբ և անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ:
Նշենք, որ շաբաթ և կիրակի օրերին պտտահողմ էր գրանցվել Շիրակի մարզում և Ապարանում, ինչի հետևանքով կան ավերածություններ, 4 մարդ տուժել է։