Չարենցավանում 2 երիտասարդներ փորձել են թմրանյութով փաթեթներ իրացնել. նրանք ձերբակալվել են. (ՎԻԴԵՈ)

19.06.2025, 21:35
Թմրանյութով փաթեթներ իրացնող երիտասարդները ձերբակալվել են Չարենցավանում՝ «Գանգրահեր տղայի» այգու տարածքում. ՎԻԴԵՈ
Չարենցավանում  2 երիտասարդներ փորձել են թմրանյութով փաթեթներ իրացնել. նրանք ձերբակալվել են. (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Թմրանյութի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն ու Կոտայքի մարզի պարեկներն իրացրին համատեղ: Այս մասին հայտնում է ՆԳՆ Ոստիկանության մամուլի ծառայությունը։

Հունիսի 16-ին` ժամը 8.40-ին, «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նրանք ձերբակալեցին Աբովյան քաղաքի 34 և Եղվարդ քաղաքի 33 տարեկան երկու բնակչի: Աբովյանցի երիտասարդին պատկանող «Մերսեդեսի» սրահում և մեքենայի մոտ կար պլաստիկ երկու անոթ:

Դեպքի վայրում իրականացվեց պահպանություն, իսկ երիտասարդները տեղափոխվեցին Չարենցավանի բաժին:

Աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվեց ընդհանուր ավելի քան 22 գրամ բյուրեղանման դեղին զանգվածներով 5 անոթ և կարմիր ու կապույտ ժապավեններով 12 փաթեթ` մարիխուանայի նմանվող զանգվածներով:

Եղվարդցու խուզարկությամբ հայտնաբերվեց երկու հաբ:

Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Չարենցավանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:

Հունիսի 17-ին դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ «Մերսեդեսի» սրահում հայտնաբերվել է կարմիր և կապույտ ժապավեններով 9 փաթեթ և բյուրեղանման դեղին զանգվածով մեկ անոթ:

Նշանակվել է փորձաքննություն:

Երկուսն էլ ձերբակալված են, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։