Արմավիրում փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի

16.06.2025, 11:30
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի
Արմավիրում փրկարարները ջրատարից դուրս են բերել քաղաքացու դի

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ փրկարարները Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարից քաղաքացու դի են դուրս բերել։

Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ մամուլի ծառայությունից, հունիսի 15-ին, ժամը 13:12-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի ջրատարում դի կա, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դին: