Շուշիիում «Կանաչ ժամ» հայկական եկեղեցու ոչնչացումը ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշման կոպտագույն խախտում է․ Caucasus Heritage Watch (ՖՈՏՈ)
19.04.2024,
21:15
Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը՝ ավերելով Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին․ ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանը կոպտորեն խախտել է ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումը՝ ավերելով Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին, հայտնում է Կոռնելի համալսարանի Caucasus Heritage Watch Research հետազոտական նախաձեռնությունը։
«2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ավերվել է Շուշիի 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Ս. Հովհաննես Մկրտիչ) եկեղեցին, ինչն Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի 2021թ․–ի դեկտեմբերի որոշման կոպտագույն խախտում է»,- ասվում է կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
Նշվում է նաև, որ 1847 թվականին հայերի կողմից կառուցված եկեղեցին, որը հայտնի է որպես «Կանաչ ժամ», վնասվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ։
«Պատերազմից հետո Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմը շենքի նկատմամբ հավակնություններ էր ներկայացրել և խոստացել վերականգնել այն։ Սակայն այժմ եկեղեցին չկա»,- ասվում է հրապարակման մեջ։
Զանգակատան մուտքի վերնամասում փորագրված է. «Բաբայն Ստեփանէսն Յովհանէն յի հիշատակ հանգուցիալ եղբայր Մկրտիչ 1847 թ.» արձանագրությունը։