Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղ․ Monument Watch (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը, հայտնում է Monument Watch–ը՝ հղում անելով համացանցում հրապարակված արբանյակային պատկերներին։
2025 թվականին Արարատ Պողոսյան օգտատերը համացանցում արբանյակային պատկերներով տեսանյութ էր հրապարակել (https://x.com/araratpetrosian/status/1886858008157937998), որով հավաստվում է, որ ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հարկ է նշել, որ բնակավայրը Ադրբեջանի վերահսկողության տակ էր անցել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։
Մարիամաձոր գյուղը Հադրութի գեղատեսիլ գյուղերից էր։ Գյուղի պատմամշակութային հուշարձաններից են 16-17-րդ դարերի Սուրբ Մինաս եկեղեցին (1601 թ.), Շենին կամուրջը, Վնեսաբերդ ամրոցը և այլն։
«Մարիամաձոր գյուղի ոչնչացումը Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ և բռնազավթման ողջ ընթացքում համակցված հանցագործությունների շարք է՝ խախտելով թե՛ պատերազմի ժամանակ ժառանգության պահպանության միջազգային նորմերն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված իսկության և ամբողջականության սկզբունքները, այլև Արդարադատության միջազգային դատարանի որոշումները», – նշել են Monument Watch–ից։