Արցախցիները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ Կառավարության շենքի դիմաց

19.06.2025, 14:08
Բողոքի ակցիայի մասնակիցը խոսեց Արցախից տեղահանվածների իրավունքների նկատմամբ անարդար վերաբերմունքի, նրանց սոցիալական խնդիրները լուծելու անհրաժեշտության մասին
Արցախցիները  բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ Կառավարության շենքի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Արցախցիները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը խոսել է արցախցիների իրավունքների նկատմամբ անարդար վերաբերմունքի և նրանց սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտության մասին։

«Ամեն ինչ արվում է, որպեսզի արցախցիները արտագաղթեն Հայաստանից, բայց մենք չենք ուզում դա անել։ Մենք պայքարում ենք հայ մնալու իրավունքի համար», - ասել է նա։

Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումների մասին

2023 թ.-ի սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սկսեց Արցախի դեմ՝ օգտագործելով հրետանի, անօդաչու թռչող սարքեր և մարտական ​​ավիացիա։ Սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական կողմի հետ բանակցություններից հետո, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որով հանրապետության բոլոր պետական ​​հաստատությունները լուծարվում են, և 2024 թ.-ի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Արցախի բնակիչները ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը և տեղափոխվել Հայաստան։

ՀՀ կառավարության տվյալներով՝ գրանցվել է ավելի քան 115 հազար արցախցի։ Նրանց օգնելու համար ՀՀ կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում՝ օգտագործելով առաջնային կարիքների համար նախատեսված https://e-soc.am հարթակը և ՀՀ սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գիծը։