Չդատապարտված ցեղասպանությունն իր շարունակությունն է ունեցել Արցախում․ Սամվել Շահրամանյան

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Չդատապարտված ցեղասպանությունն իր շարունակությունն է ունենում աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում մենք ականատես ենք եղել դրա դրսևորումներին Արցախում, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
«Իհարկե դատապարտում ենք նման գործողությունները և տեսնում ենք որ չդատապարտված ցեղասպանությունն իր շարունակությունն է ունենում աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում մենք ականատես ենք եղել դրա դրսևորումներին Արցախում», – ասել է Շահրամանյանը հինգշաբթի լրագրողներին Ծիծեռնակաբերդում։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում այն, որ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Ցեղասպանության ճանաչումը իրենց համար առաջնահերթություն չէ, Շահրամանյանն ասել է. «Իշխանության մեկնաբանումները ես թողնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: