ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում գտնվող հայերին (ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ)
06.12.2024,
20:38
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ բոլոր պահվող անձանց հնարավորություն է տրվել տեղեկություններ փոխանակել ընտանիքի և ընկերների հետ։
«Հանդիպումների ընթացքում գնահատվել են նրանց պահման պայմանները, առողջական վիճակը, ինչպես նաև նրանց հետ վարվելու կանոնները»,- նշել է Ամատունին։
Ամատունին նաև հայտնել է, որ այս անգամ, համաձայնեցնելով Ադրբեջանի իշխանությունների հետ, նրանց ընտանիքներին հնարավորություն է տրվել ԿԽՄԿ-ի միջոցով փոխանցել անձնական և այլ իրերով ծանրոցներ։