431.27
5.71
396.02
+4
Եղանակը Երևանում
Հայ

HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով

10:15
30 Հոկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այս տարվա մայիսին HONOR-ը Չինաստանում ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից: Այս ապրանքանիշի համար հարազատ չինական շուկայում հեռախոսները սկսեցին վաճառվել հունիսին, և այսօր մեր ձեռքում հայտնվեց շարքի կրտսեր ներկայացուցիչը՝ HONOR 70-ը:

Դիզայն և էրգոնոմիկա

Ընկերությունն առաջարկում է գույների երեք տարբերակ՝ կանաչ (Emerald Green), դասական սև (Midnight Black) և արծաթագույն (Crystal Silver), որն էլ հենց հայտնվեց մեզ մոտ:

Նշենք, որ արծաթագույն տարբերակը ճաշակի հարց է, քանի որ արևի լույսի տակ սմարթֆոնը շողում է տարբեր գույներով, և շատերին դա կարող է դուր չգալ: Միաժամանակ այս գույնն ունի մեծ առավելություն՝ մատնահետքերն այդքան էլ շատ չեն երևում, ինչի շնորհիվ հեռախոսը միշտ մաքուր տեսք ունի:

Հարցման արդյունքում կարծիքները կիսվեցին. ոմանք այն համարեցին գեղեցիկ և տպավորիչ, իսկ ոմանք էլ նշեցին, որ այն չափազանց վառ է: Այս դեպքում ավելի նախընտրելի կարող են լինել դասական գույները, օրինակ՝ կանաչը, որի հետևի հատվածն անփայլ է:

обзор Honor (28).jpg

HONOR 70-ը հետևի հատվածում տեղադրված են երկու մեծ շրջանակներ՝ տեսախցիկներով: Դրանք մի փոքր դուրս են ցցվում, ինչի պատճառով հեռախոսը սեղանին հարթ չի դրվում: Բայց այս պահը կարելի է հեշտությամբ շտկել պատյանի միջոցով (ցավոք հավաքածուում պատյան չկա):

Առաջին հայացքից հեռախոսը մեծ է թվում, բայց երբ ձեռքդ ես վերցնում, այդ զգացողությունն անհետանում է կլորացված ծայրերի և ջրվեժ-էկրանի շնորհիվ: Վերին և ստորին անկյունաձև կտրվածքների շնորհիվ հեռախոսը շատ հարմար է բռնել մեկ ձեռքով:

Ձեռքում միանգամից զգացվում է հետևի փայլուն մակերեսը: Դրա պատճառով կարող է թվալ, թե HONOR 70-ը կսղա և կընկնի ձեռքից, բայց շահագործումը ցույց տվեց, որ դա այդպես չէ, հեռախոսը շատ հարմար է բռնել ձեռքով: Կառավարման կոճակները տեղադրված են աջ կողմից, հեռախոսն արգելափակումից հանելու կոճակը գտնվում է հարմար հատվածում, իսկ ձայնի կառավարման կոճակին դիպչելու համար պետք է ձգվել:

обзор Honor (27).jpg

Մատնահետքի սկաները գտնվում է էկրանի տակ և աշխատում է արագ ու հստակ: Իմ կարծիքով, այն մի փոքր ցածր է տեղադրված, բայց դա չափազանց անհատական կարծիք է և կախված է նրանից, թե ինչպես է մարդը սովոր պահել սարքը ձեռքում:

Վերին հատվածում տեղադրված է միայն խոսափողը, իսկ ստորին հատվածում՝ բարձրախոսը, երկու SIM քարտերի համար նախատեսված բնիկը, USB-C պորտը և ևս մեկ խոսափող:

Դիսփլեյ և ձայն

Միացնելիս հեռախոսը դիմավորում է մեծ և վառ դիսփլեյով: Այստեղ տեղադրված է 6,67 դյույմ անկյունագծով և 1080×2400 պիքսել թողունակությամբ OLED մատրիցա: Նկարի որակը պարզապես անթերի է՝ գույները վառ են ու հագեցած, ընդ որում չեն թթվայնացվում, ինչը հաճախ նյարդայնացնում է այլ արտադրողների սմարթֆոններում:

HONOR 70-ի առավելագույն պայծառությունը 800 nt է, գույնի խորությունը՝ 10 բիթ, HDR10+ ձևաչափով, ինչը թույլ է տալիս դիտել HDR կոնտենտ: Էկրանի պայծառությունն ավելի քան բավարար է փակ տարածքում, բայց փողոցում պայծառ եղանակին այն փոքր ինչ պակաս է: Բայց պետք է նշել, որ 1000 nt և ավել պայծառությունը սովորաբար շատ ավելի թանկարժեք սարքերի առավելությունն է:

обзор Honor (26).jpg

Էկրանի թարմացման հաճախականությունը 120 Գց է, կարգավորումներում կարելի է ընտրել նաև 60Գց կամ դնել ավտոմատ ռեժիմի վրա: Նման դեպքում, կախված հավելվածների օգտագործումից, սմարթֆոնն ինքն է ընտրում էկրանի թարմացման հաճախականությունը: Հաճախ բողոքում են, որ սմարթֆոնի լիցքավորումն արագ է վերջանում 120Գց-ի դեպքում, HONOR 70-ի դեպքում սահուն աշխատանքն ավելի կարևոր է, քան երկար աշխատանք, ավելին, որ ավտոնոմ աշխատանքի հետ կապված այս սմարթֆոնը խնդիրներ չունի, իսկ դրա մասին կխոսենք ստորև:

Ինչպես արդեն նշվեց, HONOR 70-ի էկրանը ջրվեժանման է: Շատերը կարծում են, որ դա ավելի շատ բացասական է, քան դրական, բայց անձամբ ինձ համար էկրանի կլորացված եզրերը ավելի հարմար են դարձնում սարքի հետ աշխատանքը, հատկապես, եթե օգտագործում եք ժեստերի կառավարում: Ֆանտոմային հպման հնարավորություններ կան, բայց դրանք այնքան էլ շատ չեն, որպեսզի հրաժարվենք նման գեղեցիկ էկրանի ամենօրյա օգտագործման հարմարավետությունից։

Իսկ սմարթֆոնի բարձրախոսի ձայնը հիասթափեցրեց. այո, այն այստեց միակն է: 2022 թվականին ֆլագմանյան սմարթֆոնում ստերեո ձայնի բացակայությունը կարելի է բացասական կողմ համարել։ Միակ բարձրախոսը չի ապահովում ձայնի ցանկալի մակարդակը, ձայնի որակն էլ այնքան էլ լավը չէ: Միակ դրական կողմն այն է, որ սմարթֆոնը հորիզոնական բռնելու դեպքում մատները չեն փակում բարձրախոսը, քանի որ բարձրախոսի ցանցը գտնվում է USB պորտի աջ կողմում:

Տեսախցիկ

HONOR 70-ի տեսախցիկի սարքավորումը շատ հետաքրքիր է. հիմնական տեսախցիկը 54 ՄՊ է՝ Sony IMX800 սենսորով, f/1.9 բացվածքով, 50 ՄՊ գերլայն անկյունով (122 աստիճան, f/2.2) և 2 ՄՊ խորության սենսորով: Այսինքն, մենք տեսնում ենք հիմնական և գերլայնանկյուն տեսախցիկների բավականին լուրջ կորիզ, բայց միևնույն ժամանակ տեղադրված է, իմ կարծիքով, բացարձակ անհասկանալի խորության սենսոր, որի առկայությունը որևէ կերպ չի ազդում ստացված լուսանկարների որակի վրա, և այն միայն տեղ է զբաղեցնում: Ավելի լավ կլիներ, եթե դրա փոխարեն ավելացնեին օպտիկական կայունացում։

Անցնենք լուսանկարներին։ Մեր առաջին «հերոսը» Վարդան Մամիկոնյանի արձանն է, որի լուսանկարն արվել է բավականին բարդ պայմաններում՝ արևը կողքից վառ շողում է, ինչը շատ է խանգարում։

обзор Honor (9).jpg

Նայելով կադրերը՝ տեսնում ենք դետալավորման պատշաճ մակարդակ, հաճելի բնական և ոչ գերհագեցած գույներ, սակայն նկատելի է նաև դինամիկ դիապազոնի պակաս: Ուշադրություն դարձրեք արձանին՝ այն շատ մութ է, և հեծյալի ոչ մի դետալ չի երևում, իրականում երևում է միայն նրա ուրվագիծը։ Միևնույն ժամանակ պարզ է, որ սմարթֆոնում տեղադրված է բարձրորակ օպտիկա, քանի որ դետալավորումը դեպի կադրի եզրերը չի ընկնում և պահպանվում է լավ մակարդակի վրա։

обзор Honor (10).jpg

Երկրորդ կադրն արված է նույն կետից, բայց արդեն գերլայնանկյուն տեսախցիկով։ Մենք տեսնում ենք, թե որքան մեծ անկյուն է տրամադրում երկրորդ մոդուլը, բայց դրա համար ստիպված ենք «զոհաբերել» կադրի դետալավորումը: Գույնի փոխանցման տեսանկյունից հիմնական մոդուլի հետ տարբերություն չկա, բայց նկատվում է դինամիկ դիապազոնը՝ կադրում ավելի շատ են մուգ հատվածները, և հեծյալից վերջնականապես մնացել է միայն ուրվագիծը։

обзор Honor (11).jpg

Մեկ այլ ռակուրսից տեսնում ենք, որ մի փոքր ավելի պարզ պայմաններում սմարթֆոնը ֆիքսում է ինչպես բոլոր դետալները, այնպես էլ վառ կապույտ երկինքը: Ընդ որում, ստվերում արդեն երևում են բոլոր դետալները։

обзор Honor (16).jpg

Այս դեպքում կադրն արված է էլ ավելի բարդ պայմաններում, քանի որ արևն ընկնում է ուղիղ ոսպնյակի վրա, ինչը երևում է գերլայն տեսախցիկով արված հետևյալ լուսանկարում։ Բայց այս դեպքում HONOR 70-ը լավ դրսևորվեց կադրի ինչպես լուսավոր, այնպես էլ մութ հատվածներում:

Բայց ուշադրություն դարձրեք՝ եկեղեցին հազիվ է տեղավորվել կադրում այն կետից, որտեղից արվել է լուսանկարը:

обзор Honor (17).jpg

Սա այն դեպքն է, երբ երևում են գերլայնանկյուն տեսախցիկի առավելությունները: Դիտման լայն անկյան շնորհիվ հնարավոր եղավ նկարահանել ոչ միայն եկեղեցին, այլև նրա շրջակայքը, ինչը հետագայում, անհրաժեշտության դեպքում, հնարավորություն կտա կադրավորման միջոցով ստանալ գեղեցիկ լուսանկար՝ առանց սահմանափակվելու տարածքի հարցում։ Այս լուսանկարը միայն հաստատում է ավելի վաղ արված դիտարկումը. գերլայնանկյուն մոդուլի դինամիկ դիապազոնն ավելի վատն է, քան հիմնական տեսախցիկինը:

Միաժամանակ HONOR 70-ի գերլայնանկյուն տեսախցիկն ունի մեկ հաղթաթուղթ՝ ավտոֆոկուսի մոդուլ: Շատ արտադրողներ խնայում են և չեն տեղադրում ավտոֆոկուս նույնիսկ իրենց ֆլագմանյան մոդելներում: Ավտոֆոկուսը թույլ է տալիս մեր սարքին բացահայտել գերլայնանկյուն մոդուլը բոլորովին այլ ռակուրսից՝ մակրոլուսանկարչությունից:

обзор Honor (14).jpg

обзор Honor (13).jpg

обзор Honor (12).jpg

Մակրո ռեժիմում մոդուլը ցուցադրում է հիանալի դետալավորում և գեղեցիկ, հարուստ գունային փոխանցում:

Գիշերային նկարահանումների ժամանակ հիմնական մոդուլը նկարահանում է վառ նկարներ՝ նորմալ դետալավորմամբ։ Բայց ես կասեի, որ դրանք շատ վառ են։ Տեսախցիկը, կարծես, ձգտում է չափից դուրս փորձարկել կադրը: Ստորև ներկայացնում ենք մի օրինակ, թե ինչպիսին է տեսախցիկով արված լուսանկարը և ինչպիսին է լուսավորությունն իրականում:

обзор Honor (6).jpg

обзор Honor (1).jpeg

Բացի այդ, հենց երեկոյան և գիշերային ժամին է զգացվում օպտիկական կայունացման բացակայությունը։

обзор Honor (7).jpg

Փողոցում արված լուսանկարը կրկին չափազանց «փորձարկված է», բայց միևնույն ժամանակ աչքին հաճելի է, այստեղ արդեն ամեն ինչ ճաշակի հարց է։

обзор Honor (8).jpg

Բայց գերլայնանկյուն ոսպնյակը երեկոյան այնքան էլ լավ չի աշխատում: Այն ավելի լավ է օգտագործել ծայրահեղ դեպքում:

Հիմնական ոսպնյակով արված լուսանկարները լռելյայն պահվում են 12,5 մեգապիքսել թողունակությամբ, բայց կարելի է նաև լուսանկարել առավելագույն 54 մեգապիքսել թողունակությամբ: Միաժամանակ, կադրի դետալավորման մակարդակը շատ քիչ կբարձրանա, բայց լուսանկարը շատ ավելի ծանր կլինի: Ստորև ներկայացնում ենք գորգի երկու կադր՝ մեկը ստանդարտ ռեժիմով, մյուսը՝ HIGH-RES:

обзор Honor (19).jpg

обзор Honor (20).jpg

Տեսախցիկը տեսանյութը նկարահանում է 4K ձևաչափով՝ 30 կադր/վրկ արագությամբ, իսկ ավելի ցածր թողունակությամբ՝ 60 կադր/վրկ: Կան բազմաթիվ հնարքներ, օրինակ՝ «Սմարթ վիդեո ֆոկուս» ռեժիմը, երբ տեսախցիկը նկարահանում է մի խումբ մարդկանց ընդհանուր պլանով՝ միաժամանակ կենտրոնանալով կոնկրետ մարդու վրա։ Կամ Multivideo ռեժիմը, որի դեպքում նկարահանումը միաժամանակ կատարվում է առջևի և հիմնական տեսախցիկի միջոցով:

Հասանելի է նաև 1080p դանդաղեցված տեսանկարահանումը՝ 120 կադր/վրկ արագությամբ: 720p թողունակությամբ արդեն հասանելի է 240 կադր/վրկ արագությունը:

Առջևի տեսախցիկը տեղադրված է էկրանի վերևից՝ մեջտեղում արված կտրվածքում: Այն ունի 32 ՄՊ թողունակություն և կարող է տեսագրել 1080p թողունակությամբ՝ 60 կադր/վրկ արագությամբ:

Ստորև ներկայացված են HONOR 70-ով արված այլ լուսանկարներ: Ֆայլերը հասանելի կլինեն հղումով:

обзор Honor (24).jpg

обзор Honor (22).jpg

обзор Honor (21).jpg

обзор Honor (25).jpg

Օպերացիոն համակարգ և արտադրողականություն

Սմարթֆոնում տեղադրված է Android 12 օպերացիոն համակարգը՝ HONOR MagicUI ֆիրմային թաղանթով: Սմարթֆոնն աշխատում է առանց որևէ ուշացման, ամեն ինչ սահուն է և արագ, իսկ համակարգի անիմացիաները շատ հաճելի են։ Օգտագործման ողջ ընթացքում սմարթֆոնն ընդհանրապես չի «կախել»։

Սարքի «սիրտը» Qualcomm Snapdragon 778G + չիպն է, որը նախորդ տարվա պրոցեսորի լրամշակված տարբերակն է։ Թարմացված տարբերակում փոքր ինչ ավելացել է հիմնական միջուկի հաճախականությունը (2,4 ԳՀց-ից մինչև 2,5 ԳՀց): Մեր դեպքում սարքն ունի 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և 256 ԳԲ մշտական հիշողություն։

Չարժե մտածել, որ եթե չիպը միջին մակարդակի է, ապա աշխատանքի հետ կապված խնդիրներ կլինեն: Պրոցեսորը հեշտությամբ հաղթահարում է իր առջև դրված խնդիրները և, հատկապես դրա շնորհիվ, սարքն աշխատում է սահուն և արագ:

обзор Honor (4).jpg

Խաղային թեստերում HONOR 70-ը նույնպես բարձր արդյունքներ է գրանցում: Call of Duty Mobile-ի հետ խնդիրներ չեն եղել: Խաղն ինքնին առաջարկում է առավելագույն գրաֆիկական պարամետրեր և կադրերի միջին հաճախականություն: Կարգավորումները մի փոքր փոխելուց հետո ինձ հաջողվեց հասնել բարձր հաճախականության՝ առանց պատկերի մեծ վնասի։ Ավելի քան մեկ ժամ խաղալուց հետո սարքը միայն թեթևակի տաքացավ, մինչդեռ էկրանի փորվածքներ կամ պայծառության նվազում չնկատվեց: Ամեն ինչ հնարավորինս կայուն էր։ Ամբողջ ժամանակվա ընթացքոմ եղավ միայն մեկ դեպք, երբ խաղը խափանվեց, բայց դա կարելի է համարել պատահականություն։

обзор Honor (5).jpg

Genshin Impact-ի հետ ամեն ինչ մի փոքր այլ է. խաղը սկսվում է, բայց սկզբում առաջարկում է նվազագույն գրաֆիկական կարգավորումներ և 30 կադր/վրկ արագությամբ բլոկ: Որոշ պարամետրեր բարձրացնելով միջին մակարդակի վրա՝ հաջողվեց հասնել ավելի ընդունելի պատկերի, սակայն այս դեպքում fps-ը դադարեց կայուն լինել։ Իհարկե, խաղալ հնարավոր է, ինչը ես արեցի գրեթե մեկ ժամ, բայց, այնուամենայնիվ, այս խաղը պահանջում է արտադրողականության այլ մակարդակ, և միամտություն է հրաշք սպասել միջին դասի սարքավորումից:

Նաև փորձարկեցինք սմարթֆոնը console-ին միացնելու հնարավորությունը: Միացման առանձնահատկության պատճառով էկրանի պայծառությունը պետք է առավելագույնի հասցնել, ինչը կհանգեցնի տաքացման:

Եվ այս դեպքում առավելագույնս ծանրաբեռնվում է կապի որակի համար պատասխանատու ապարատային հատվածը։ Պետք է նշել, որ HONOR 70-ն ըստ արժանվույն հաղթահարեց այս փորձությունը, և մի քանի ժամ խաղալու ընթացքում որևէ անսարքություն կամ սարքի նկատելի գերտաքացում չնկատվեց:

обзор Honor (3).jpg

Փորձարկումները ցույց տվեցին, որ հեռախոսն ունի հովացման համակարգ, որի շնորհիվ չի նվազեցվում պրոցեսորի աշխատանքի հաճախականությունը և էկրանի պայծառությունը։

Ավտոնոմ աշխատանք

Եվ այստեղ ես կցանկանայի գովել HONOR 70-ը։ Մարտկոցի հզորությունը 4800 մԱժ է, ընդ որում կա արագ լիցքավորում՝ 66 Վտ, ինչը թույլ կտա ընդամենը 20 րոպեում կիսով չափ լիցքավորել սմարթֆոնը։ Այնուամենայնիվ, առանց համակարգի պատշաճ օպտիմալացման, այս բոլոր թվերը նշանակություն չէին ունենա:

HONOR 70-ի դեպքում մենք տեսնում ենք, թե ինչպես են մեծ մարտկոցը և օպտիմիզացված համակարգը գրանցում հիանալի արդյունք: Նույնիսկ այն ժամանակ, երբ խաղերն աշխատում են էկրանի առավելագույն պայծառությամբ, սմարթֆոնը գրանցում է աշխատանքի տպավորիչ ժամանակ:

Միաժամանակ պետք է իմանալ, որ սարքը չունի անլար լիցքավորման հնարավորություն, ինչը կարող է բացասական լինել նրանց համար, ովքեր սովոր են օգտվել այդ հնարավորությունից։

Եզրակացություն

Honor .jpg

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ HONOR 70 սմարթֆոնը ոչ միանշանակ է ստացվել։ Մի կողմից տեսնում ենք լավ տեսախցիկ, շքեղ էկրան և գերազանց ավտոնոմ ռեժիմ՝ զուգորդված արտադրողականության պատշաճ մակարդակով: Մյուս կողմից՝ այս գույնով ներկայացված ոչ միանշանակ արտաքին տեսքը, միայն մեկ բարձրախոսի առկայությունը, անլար լիցքավորման, փոշուց և խոնավությունից պաշտպանության հնարավորության բացակայությունը:

Արդյունքում ստացվում է, որ ամեն ինչ կախված է գնային կատեգորիայից, որում հանդես կգա այս սմարթֆոնը։ Կարող եմ միայն ասել, որ այս սմարթֆոնն ընտրելիս դժվար կլինի հիասթափվել նրանից, քանի որ հեռախոսն ապահովում է այն ամենը, ինչ խոստանում են նրա տեխնիկական բնութագրերը և նույնիսկ ավելին։

Սմարթֆոնը կարելի է գնել 245 900 դրամով Ucom, Vega, Team Telecom գործընկեր խանութներից, որտեղ մինչև նոյեմբերի 7-ը HONOR 70-ը գնելու դեպքում կարելի է որպես նվեր ստանալ HONOR Earbuds 2 Lite անլար ականջակալներ։

Դրական կողմեր

- Շքեղ դիսփլեյ
- Հաճելի էրգոնոմիկա
- Լավ տեսախցիկ
- Արժանի արտադրողականություն
- Կապի բարձր որակ
- Ավտոնոմ ռեժիմ և արագ լիցքավորում

Բացասական կողմեր

- Վատ ձայն և ստերեոյի բացակայություն
- Վիճահարույց դիզայն
- Փոշուց և խոնավությունից պաշտպանության հնարավորության բացակայություն
- 2 ՄՊ անհասկանալի մոդուլ:-0-

Նյութը կրում է գովազդային բնույթ

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
18:24
13 Հոկտեմբերի 2020
Քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինը` Մոսկվայի դերակատարության մասին հայ–ադրբեջանական հակամարտության մեջ
Քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինը վերլուծում է Ղարաբաղում իրավիճակի սրման հարցում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, ինչպես նաև այն, թե ով և ինչ է խանգարում հրադադարի հաստատմանը