568.89
6.57
483.42
+28
Եղանակը Երևանում
Հայ

Լյարդի բարդագույն փոխպատվաստում Հայաստանում. 1–ամյա Միքայելին դոնոր է դարձել մայրիկը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

13:46
13 Մայիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մեկ տարեկան Միքայելը «Արաբկիր» բժշկական համալիրի վերջին 4 ամիսների անհանգստությունը, պատասխանատվությունը, ուրախությունն ու հպարտությունն է դարձել. երկու ամիս առաջ նա լյարդի փոխպատվաստման է ենթարկվել և հիմա արդեն պատրաստվում է տուն գնալ: 

пересадка печени ребенок Арабкир (3).JPG

Երեխայի մոտ հայտնաբերված խնդիրը`  նեոնատալ սկլերոզացնող խոլանգիտ, հազվադեպ է ախտորոշվում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում եղել է առաջին անգամ, հաղորդում է «Արաբկիր» ԲԿ–ի մամուլի ծառայությունը: 

Բժշկական բարդագույն այս գործողությունները` նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական փուլերով, հնարավոր է դարձել «Արաբկիրի» և արտասահմանցի գործընկերների  սերտ համագործակցությամբ: Հայ վիրաբույժները վիրահատությունն իրականացրել են Մինսկից ժամանած թիմի հետ, մարտի 13-ին: Երեխայի համար որպես լյարդի դոնոր հանդես է եկել մայրը:

пересадка печени ребенок Арабкир (2).JPG

«Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնում բժշկական թիմին, գործընկերներին և Միքայելի մայրիկին ու ողջ ընտանիքին` համբերատարության, վստահության և բժիշկների նկատմամբ ունեցած անսահման հավատի համար:

«Մայրիկը փոքրիկին տվեց իր լյարդի մի մասը, իսկ բժիշկները` իրենց մասնագիտական ուժն ու նվիրումը` պարգևելով նրան երկրորդ կյանք` բառի բուն իմաստով», – ասում է պրոֆեսորը:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:57
25 Հուլիսի 2021
Զգուշացում․ տրանսպորտը փափուկ խաղալիքներով, քրեական ենթամշակույթ հիշեցնող տարրերով զարդարող վարորդները կենթարկվեն պատասխանատվության (ՖՈՏՈ)
Զգուշացում․ տրանսպորտը փափուկ խաղալիքներով, քրեական ենթամշակույթ հիշեցնող տարրերով զարդարող վարորդները կենթարկվեն պատասխանատվության.ՖՈՏՈ
22:35
24 Հուլիսի 2021
Ադրբեջանը երեկ և այսօր կրակել է Գեղարքունիքի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի մոտ, բնակիչները ստիպված են եղել պատսպարվել (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանական զինված ուժերը երեկ և այսօր ժամը՝ 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում հրահրել են հրաձգություն անմիջապես ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող բնակավայրի մոտ․ՖՈՏՈ
12:43
24 Հուլիսի 2021
Հայտնի են նախօրեին Ադրբեջանի կողմից արձակած կրակի հետևանքով վիրավորված զինծառայողների անունները․նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Հայտնի են նախօրեին Ադրբեջանի կողմից արձակած կրակի հետևանքով վիրավորված զինծառայողների անունները․նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
11:10
24 Հուլիսի 2021
Կասեցվել է հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը․ՊՆ
Երեկ երեկոյան կասեցվել է հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը
09:15
24 Հուլիսի 2021
Ադրբեջանի նախագահն ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում․ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ալիևին
Ադրբեջանի նախագահն ընդունում է այն փաստը, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում․ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարություններին
22:36
23 Հուլիսի 2021
Ադրբեջանի կողմից կրակոցները շարունակվում են նաև այս պահին․ՄԻՊ-ը՝ Գեղարքունիքում տիրող իրավիճակի մասին
Ադրբեջանի կողմից կրակոցները շարունակվում են նաև այս պահին․ի՞նչ իրավիճակ է Գեղարքունիքում
20:55
23 Հուլիսի 2021
Երթևեկը երկկողմ կսահմանափակվի ․փոփոխություն Երևանի երկու փողոցների հատվածում (ՍԽԵՄԱ)
Երթևեկը երկկողմ կսահմանափակվի ․փոփոխություն Երևանի երկու փողոցների հատվածում.ՍԽԵՄԱ
20:07
23 Հուլիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները
2021թ.-ի ապրիլի 5-ին  մեկնարկել էր #cashbackմարաթոն՝  ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard միջազգային վճարահաշվարկային համակարգի թվով 8-րդ համատեղ ակցիան
19:03
23 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, 3 զինծառայող թեթև վիրավորում է ստացել․ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, 3 զինծառայող թեթև վիրավորում է ստացել
16:20
23 Հուլիսի 2021
Ժանգոտած սարքեր, բորբոսնած պատեր․կասեցվել է կաթնամթերքի և մսամթերքի խոշոր արտադրողներից մեկի գործունեությունը (ՖՈՏՈ)
Ժանգոտած սարքեր, բորբոսնած պատեր․կասեցվել է կաթնամթերքի և մսամթերքի խոշոր արտադրողներից մեկի գործունեությունը.ՖՈՏՈ
15:49
23 Հուլիսի 2021
Ոստիկանական ուժեր դեպի Տավուշ, գաղտնի քայլեր Փաշինյանի դեմ և Մարությանի հետ կոնֆլիկտի լուծումը․ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ոստիկանական ուժեր դեպի Տավուշ, գաղտնի քայլեր Փաշինյանի դեմ և Մարությանի հետ կոնֆլիկտի լուծումը․ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
11:25
23 Հուլիսի 2021
ՊՆ-ն պարզաբանել է անհայտ կորած զինծառայողներին աջակցություն տրամադրելու կարգը
ՊՆ-ն պարզաբանել է անհայտ կորած զինծառայողներին աջակցություն տրամադրելու կարգը