ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)

23.12.2022, 14:37
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. 2022 թվականի դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը՝ օլիմպիական չեմպիոն Գենադի Շատկովի մրցանակի համար, որին մասնակցեցին նաև Հայաստանի բռնցքամարտիկները։
Գենադի Իվանովիչ Շատկովը խորհրդային սիրողական բռնցքամարտիկ է, ով հանդես է եկել միջին և թեթև քաշային կարգերում։ XVI օլիմպիական խաղերի չեմպիոն մինչև 75 կգ քաշային կարգում, Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ եռակի չեմպիոն։ Ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի և ականավոր բռնցքամարտիկի կոչում, հաղորդում է «ԳեոՊրոՄայնինգ» գոլդ ընկերության մամուլի ծառայությունը։

 - рис.1

Հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավորը դարձավ «ԳեոՊրոՄայնինգ» գոլդ ընկերությունը։

 - рис.2

Արարատ քաղաքի մարզադպրոցի չորս սաներ գրավեցին պատվավոր մրցանակային տեղեր՝ Արմեն Պողոսյան, Արման Մուսախանյան, Նորայր Հակոբյան՝ 1-ին տեղ, Արթուր Խլխաթյան՝ 3-րդ տեղ, հաղթանակները նվիրելով վերջին պատերազմում զոհված տղաների հիշատակին։

 - рис.3

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտին. «Շնորհավորում եմ մեր մարզիկներին մրցաշարում ցուցաբերած գերազանց արդյունքների կապակցությամբ։ «ԳՊՄ գոլդ» ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում սպորտին և առողջ ապրելակերպին։ Հատկանշական է մեր մասնակցությունը մեր ներկայության համայնքներում սպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, որն առաջին հերթին ուղղված է սպորտին աջակցելուն և երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսմանը»։ -0-