416.92
4.78
387.22
+20
Եղանակը Երևանում
Հայ

Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը

14:44
04 Ապրիլի 2022
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը Telegram–ի իր ալիքում վերլուծել է զորադասավորումը Հարավային Կովկասում։

«Ուկրաինայի ուղղությամբ ռուսական անհաջողության մասին քննարկումների ֆոնին ընթանում է Արցախում լարվածության օջախի ստեղծման ակտիվ նախապատրաստում։ Դրանով էլ բացատրվում են Պուտին–Փաշինյան, Պուտին–Ալիև հեռախոսազանգերը», – գրում է նա։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն փաստին, ինչ կա այսօրվա դրությամբ։

Որպես առաջին կետ Մելքոնյանը նշեց խաղաղապահների վարկաբեկումը` պարզաբանելով, որ այդ գործընթացը Բաքվի կողմից տեղի է ունենում վաղուց և սկսել է աջակցություն ստանալ Երևանի կողմից։

«Նշեմ, որ Արցախում խաղաղապահ զորակազմի հասցեին հնչող պահանջներն անհիմն չեն։ Եթե Բաքուն արդեն կարմիր քարտ է ցույց տվել ռուսական ռազմական ներկայությանը տարածաշրջանում, ապա Երևանը` դեռ միայն դեղին։ Բայց երկու կողմերի նպատակները համընկնում են (ավելի ճիշտ` ղեկավարության նպատակները). հեռացնել ռուս զինվորականներին Հարավային Կովկասից», – նշում է նա։

Փորձագետը նաև նշում է Ադրբեջանի կողմից Ռուսաստանի կարմիր գծերի շոշափումը։

«Այսօր Բաքուն քայլ առ քայլ ինչպես շոշափում է, այնպես էլ հեռացնում է կարմիր գծերը. բարձրախոսներն Արցախի հայկական բնակավայրերի մոտ` բնակության վայրը լքելու կոչով, գազատարի պայթյունն ու դրա վերականգնմանը խոչընդոտելը, թեթև հրաձգային սպառազինության կիրառումն արցախցիների ուղղությամբ (եղել են վիրավորներ և զոհեր), այնուհետև ականանետերի կիրառումը և, վերջապես, Փառուխ գյուղի և Քարագլխի բարձրունքի մեծ մասի գրավումը։ Այս քայլերն արդյունավետորեն չեն կանխվել ռուսական խաղաղապահների կողմից, այդ պատճառով ադրբեջանական ԶՈւ–ները շարունակել են ճնշել», – գրում է նա։

Մելքոնյանը նշում է նաև Ադրբեջանի ուժերի և միջոցների կուտակումն Արցախի և Սյունիքի շուրջ։

«Արցախն ամուր վերցված է օղակի մեջ ադրբեջանցի զինվորականների կողմից (նոր զորամասեր և ծանր տեխնիկայի կենտրոնացում` երկայնքով)։ Նախիջևանում զորավարժությունների ֆոնին այսօր շարունակվում է անձնակազմի և սպառազինության կենտրոնացում Սյունիքի սահմանին (Հայաստանի հարավ)», – նշում է նա։

Քաղաքագետը նաև ընդգծում է, որ հայկական ղեկավարությունը չի ցանկանում պաշտպանել Արցախն ու Սյունիքը։

«Պարադոքսալ է հնչում, որ Հայաստանի ղեկավարությունը դե–ֆակտո որևէ քայլ չի ձեռնարկում` Արցախի բնակչության անվտանգության ապահովման համար ոչ թե կախված սպառնալիքի, այլ արդեն իրական ռազմական գործողությունների ֆոնին։ Հիմնական պատճառը Թուրքիայի հետ խաղաղ պայմանավորվածությունները ձախողելու վախն է։ Այս ֆոնին ռուսական կողմն ունի երկու ընտրություն` հույսը դնել միայն ինքն իր վրա կամ պայմանավորվել ադրբեջանական կողմի հետ։ Այս հարցով հայկական կողմը կապիտուլյացիայի է ենթարկվել», – կարծում է նա։

«Կարելի է ակնկալել, որ առաջիկա ամիսներին կսկսվեն ռազմական գործողություններ։ Լարվածությունը շարունակում է աճել Ուկրաինայում` ակտիվ փուլի անավարտության ֆոնին։ Քանի դեռ Հայաստանի ղեկավարությունը դե–ֆակտո զբաղված է Թուրքիայի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ (իրականում` ազգային շահերի հարցով նոր կապիտուլյացիայի ստորագրմամբ), ավելանում է Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկը», – եզրափակել է նա։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
18:24
13 Հոկտեմբերի 2020
Քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինը` Մոսկվայի դերակատարության մասին հայ–ադրբեջանական հակամարտության մեջ
Քաղաքական տեսաբան Մաքսիմ Յուսինը վերլուծում է Ղարաբաղում իրավիճակի սրման հարցում պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, ինչպես նաև այն, թե ով և ինչ է խանգարում հրադադարի հաստատմանը