420.39
4.19
395.1
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին

14:02
03 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Արդեն մեկ տարուց ավել է, ինչ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակ է, որը շարունակում է նոր թափ առնել: Չնայած նրան, որ արդեն մշակվել են Covid19-ի դեմ պատվաստանյութեր, տևական ժամանակ սկսել է շրջանառվել նոր` «Դելտա» շտամը:

Հայաստանն էլ անմասն չի մնացել, մեր երկրում ևս բավականին լարված համաճարակային իրավիճակ է: Covid-19–ով վարակվածների թիվը, չնայած դանդաղ, բայց աճում է, ավելին՝ երկրում արդեն պաշտոնապես հաստատված է հնդկական «Դելտա» շտամի շրջանառությունը:

Կորոնավիրուսի շտամեր. «Դելտա» և բրիտանական

микробы, бациллы, вирус, бактерии

Նախ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում «շտամ» եզրույթը։ Շտամը միկրոօրգանիզմների որոշակի տեսակի մաքուր կուլտուրա է ։ Շտամ առանձնացնում են որոշակի աղբյուրից՝ տարբեր ժամանակամիջոցում կամ տարբեր աղբյուրներից (հող, ջուր, սննդամթերք)։ Այդ պատճառով վիրուսների, բակտերիաների նույն տեսակները կարող են ունենալ մեծ թվով շտամեր, որոնք տարբերվում են մի շարք հատկություններով, օրինակ՝ հակաբիոտիկների նկատմամբ զգայունությամբ, ֆերմենտներ, թույներ առաջացնելու ընդունակությամբ։

Վերջին շրջանում ԶԼՄ–ներում և բժիշկների ու գիտնականների շրջանակում ավելի հաճախ կիրառվում է «կորոնավիրուսի շտամ» բառակապակցությունը` ի նկատի ունենալով վիրուսի մուտացիա։ Վիրուսի գենետիկ կոդն այնքան է փոխվել, որ այն կարող է առանձնացվել` որպես առանձին «ճյուղ»։

Կորոնավիրուսն ունի բազմաթիվ շտամեր, որոնցից ԱՀԿ–ն հիմնականում առանձնացնում է հինգը` «Կլաստեր 5», «Ալֆա», «Բետա», «Գամմա», «Դելտա»։ Ի դեպ, «Դելտայի» մասին տեղեկությունները վերջին շրջանում դառնում են ավելի մտահոգիչ։

«Ալֆա» շտամը անվանում են նաև բրիտանական։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է անգլիական Կենտ կոմսության տարածքում 2020թ.–ին։ «Ալֆան» արագորեն տարածվեց Բրիտանիայի գրեթե ամբողջ տարածքում, որի պատճառով կտրուկ աճեց նոր վարակակիրների թիվը, ինչի հետևանքով Անգլիայում սահմանվեց լոքդաուն։

Վերջին շրջանում ավելի հաճախ խոսվում է հնդկական «Դելտա» շտամի մասին, որը հայտնաբերվել է 2020թ–ի հոկտեմբերին։ Ի տարբերություն բրիտանականի` «Դելտան» 85 տոկոսով ավելի հաճախ է հանգեցնում մահվան։ Այն նաև 64 տոկոսով ավելի վարակիչ է բրիտանականից։ Ի դեպ, «Դելտան» իր հերթին շարունակում է մուտացիայի ենթարկվել։ 2021թ.–ի հունիսի 14–ին Հնդկաստանում հայտնաբերվել է «Դելտա պլյուս» շտամը, որը ավելի վարակիչ է և վտանգավոր։ Այն ախտահարում է հիմնականում երիտասարդներին։

«Դելտա» շտամ. ախտանիշեր, ռիսկեր

коронавирус

Ռուս փորձագետները նշում են, որ կորոնավիրուսի հնդկական շտամը, որը ստացել է «Դելտա» անվանումը, կարող է արտահայտվել որպես աղեստամոքսային տրակտի խանգարում:

Երբ «Դելտա» շտամը սկսեց տարածվել, արդեն իսկ հայտնի ախտանիշերին (հազ, թուլություն, ջերմություն, մկանային ցավ), ավելացան նորերը՝ աղեստամոքսային տրակտի խանգարում, փսխում, որովայնի ցավ, լուծ: Այն ախտահարում է ինչպես մեծահասակներին, այնպես էլ երիտասարդներին։

Ախտանիշերը, ինչպիսիք են հոտի և համի զգայունության կորուստը, ավելի քիչ են հանդիպում բրիտանական շտամի դեպքում: Հիվանդության հիմնական ախտանիշերն են բարձր ջերմությունը, հազ և համի զգայունության փոփոխությունը: Այս երեք ախտանիշերը կարող են լինել և′ բրիտանական, և′ «Դելտա» շտամի դեպքում։

Վիճակագրություն

коронавирус

«Դելտան» շարունակում է ընդլայնել իր տարածումն աշխարհում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, այս տարվա հուլիսի 20-ից 27-ը այն ակտիվորեն սկսել է շրջանառվել բազմաթիվ երկրներում։

Ռուսաստանում կորոնավիրուսից մահացության մակարդակը 2021 թվականի հունիսին, ըստ վիճակագրական տվյալների, անցած տարվա հունիսի համեմատ, աճել է 13,9 %–ով: Փորձագետների խոսքերով, դա պայմանավորված է նոր` «Դելտա» շտամով վարակվածության թվի աճով: Վերջին տվյալներով, ՌԴ–ում կորոնավիրուսով վարակվածների ավելի քան 70 տոկոսի մոտ ախտորոշվում է «Դելտա» շտամը։

Հարևան Վրաստանում անցած մի քանի օրերին գրանցվել է հնդկական «Դելտա» շտամով վարակման 7 դեպք: Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների 40-50%-ն ունեն «Դելտա» շտամ:

Ոչ ոք չի կարող հստակ ասել, թե երբ է կորոնավիրուսի հնդկական շտամը ներթափանցել Հայաստան: Հայտնի է միայն, որ շտամի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները սկսվել են այս տարվա մայիսին:

Օրերս առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ՀՀ-ում փորձարկված 30 նմուշներից չորսը ցույց են տվել բրիտանական շտամի առկայությունը, ևս 25 –ը` «Դելտա» շտամը: ԱՆ–ից նաև նշում են, որ այս շտամի առանձնահատկությունը նրա բարձր վարակելիությունն է:

Իսկ պատվաստանյութերն արդյունավե՞տ են COVID-19–ի նոր շտամերի դեմ

вакцина коронавирус

Սա, թերևս, ամենահրատապ հարցերից մեկն է աշխարհում։ Բոլոր պատվաստանյութերը մշակված են ուհանյան շտամի հիման վրա, դրանք կամ պարունակում են ամբողջական մահացած վիրուս («ԿովիՎակ», Sinopharm) կամ դրանից մեկի գենը, որը կոդավորում է S սպիտակուցը («Սպուտնիկ Վ», «ԱստրաԶենեկա», «Յանսեն») կամ Փֆայզերի և Մոդերնայի պատվաստանյութերի նման, որոնք բջիջներում ստեղծում են սպիտակուցի սինթեզի իմիտացիա։

Պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներն անցկացվել են, երբ աշխարհում գերակշռում էին ուհանյան շտամի ամենամոտ հետնորդները և բրիտանական շտամը։ Պատվաստանյութերը հիմնականում արդյունավետ են առաջին հերթին վերջիններիս դեմ։ 

Հիմա աշխարհում շրջանառվող կորոնավիրուսի տարբերակները պարունակում են սպիտակուցի մի քանի մուտացիա։ Այսինքն, դա մի փոքր այլ հակածին է։ Այդ պատճառով հարց է առաջանում. պատվաստանյութերի արդյունքում ձևավորված հակամարմինների ամբողջական շրջանակն արդյո՞ք բավարար է վիրուսի նոր տեսակներին «հանդիպելու» դեպքում։ 

Պատվաստանյութի արդյունավետությունը ստուգելու ուղիղ միջոց չկա, միայն անուղղակի, որոնցից մեկը հետևելն է, թե ինչպես է փոխվում վարակման և հոսպիտալացման նոր դեպքերի թիվն աշխարհում։

Իսկ մինչ այդ ԱՀԿ–ն և միջազգային բժշկական հանրությունը կոչ են անում պատվաստվել ու պահպանել տարրական հակահամաճարակային կանոնները։

Առողջ եղեք։–0– 

Նյութում օգտագործվել է տեղեկատվություն բաց աղբյուրներից` ria.ru, BBC , tass.ru, vesti.ru

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
17 Ապրիլի 2024
Հայկական «այո» կամ թուրքական «ոչ»․ ի՞նչ է թաքնվում Ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին ՔՊ–ական պատգամավորի հայտարարության հետևում
Ի՞նչ է թաքնվում Ցեղասպանության զոհերի ցուցակը կազմելու մասին ՔՊ–ական պատգամավորի հայտարարության հետևում
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը