437.27
4.41
404.32
+8
Եղանակը Երևանում
Հայ

2019թ.–ի ամենաառանցքային մարզական իրադարձություններն` ըստ «Նովոստի–Արմենիայի»

14:14
23 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անցնող տարին լի էր մարզական տարբեր իրադարձություններով, որոնք հնարավորություն ընձեռեցին հպարտանալ մեր երկրի և մարզիկների համար։ Իհարկե կային նաև անհաջողություններ, որոնք ստիպեցին մտածել հայկական սպորտի խնդիրների մասին։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 2019թ.–ի ամենաառանցքային մարզական իրադարձությունների տասնյակը։ 

1. Խառնաշփոթ իրավիճակ Ֆուտբոլի ֆեդերացիայում 

Ванецян футбол

Սեպտեմբերին ՀՀ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց, ինչը դարձավ անցնող տարվա ամենաաղմկահարույց իրադարձություններից մեկը։ Վանեցյանը նաև զբաղեցնում էր ՀՖՖ նախագահի պաշտոնը։ ԱԱԾ պետի պաշտոնից հրաժարական տալուց հետո սկսեցին շրջանառվել լուրեր հայկական ֆուտբոլում սպասվող փոփոխությունների մասին։ Այդ պահից սկսած ՀՖՖ–ի շուրջ տեղի ունեցան բավականին զարմանալի իրադարձություններ։ Նոյեմբերի սկզբին լրատվամիջոցները հաղորդեցին, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Ալեքսանդր Գրիգորյանը, ով հայտնի է ռուսական Պրեմիեր լիգայում կատարած իր աշխատանքով։ Սակայն երբ Գրիգորյանը եկավ Երևան` արդեն համաձայնեցված պայմանագիրը ստորագրելու համար, նրան տեղեկացրեցին, որ հարցը վերանայվել է, և բոլոր պայմանավորվածությունները չեղարկվում են։ 53–ամյա մասնագետին տեղեկացրեցին, որ Հայաստանի հավաքականն այլ մարզիչ ունի։ Հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Աբրահամ Խաշմանյանը: ՀՖՖ–ում տիրող խառնաշփոթի շղթայի հաջորդ իրադարձությունը դարձավ այն, որ ՀՖՖ Գործկոմի անդամները հայտարարեցին, որ մարզչի նշանակումը չի համապատասխանում ֆեդերացիայի կանոնակարգին։ Սակայն նոր գլխավոր մարզիչը չկարողացավ լուծել իր առջև դրված ամենագլխավոր խնդիրը` Հայաստանի հավաքականը դուրս չեկավ Եվրո–2020, ավելին`Խաշմանյանի գլխավորությամբ մեր հավաքականը կրեց հայկական ժամանակակից ֆուտբոլի պատմության խոշորագույն պարտությունը։ Եվրո–2020–ի ընտրական վերջին փուլում հայկական թիմն արտագնա հանդիպման ժամանակ Իտալիայի հավաքականին պարտվեց 9։1 հաշվով։ Այս պարտությունը դարձավ մեր հավաքականի պատմության խոշորագույն պարտությունը։ Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի հավաքականը երկու անգամ զիջել է իր մրցակիցներին 7։0 հաշվով, սակայն դա եղել է հեռավոր 1997թ.–ին, երբ մեր թիմը պարտվել է Չիլիի և Վրաստանի հավաքականներին ընկերական հանդիպումներում, այլ ոչ թե մայրցամաքային առաջնության ընտրական փուլում։

9։1 հաշվով պարտությունն այնքան աղմկահարույց էր, որ այն մեկնաբանեց անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ նման հաշվից հետո պետք է եզրակացություններ անել: Իրավիճակը շարունակում էր մնալ անորոշ մինչև նոյեմբերի 21–ը, երբ ՀՖՖ գործող նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց։ Գործկոմի նիստի արդյունքում որոշվեց, որ միայն նախագահի հրաժարականով իրավիճակը չի շտկվի, և ֆեդերացիան առողջացման կարիք ունի։ ՀՖՖ–ն հրապարակեց կառույցի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուների ցանկը, ընտրություններն անցկացվում են այսօր` դեկտեմբերի 23–ին։ 

2. Երևանը` Եվրոպայի 2019 թ.-ի` մինչև 19 տարեկանների առաջնության մայրաքաղաք

 футбол болельщики

Երկրպագուներին ուրախացնելու առիթ դարձավ Եվրոպայի 2019 թ.-ի` մինչև 19 տարեկանների առաջնությունը, որն անցկացվեց Երևանում հուլիսի 14–27–ը։

Պորտուգալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Իտալիան , Չեխիան, Իռլանդիան, Նորվեգիան և Հայաստանը պայքարում էին մինչև 19 տարեկանների առաջնության ուժեղագույն թիմի տիտղոսին արժանանալու համար։ Առաջնության չեմպիոն դարձավ Իսպանիան։ Չնայած հայկական թիմը չգրանցեց լուրջ արդյունք, սակայն Հայաստանում նման մակարդակի առաջնության անցկացումն իսկապես հպարտանալու առիթ է տալիս։ 

3. Հայ ֆուտբոլային լեգիոնը` Եվրոպայում 

Генрих Мхитарян, Рома

Ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրն իսկապես անակնկալ դարձավ հայ երկրպագուների համար։ Հայաստանի հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց իտալական «Ռոմա»։ Մխիթարյանը վարձակալության հանձնվեց հռոմեական ակումբին մինչև սեզոնի վերջ, սակայն պայմանագրում նշված չեն Մխիթարյանի հետագա գնման իրավունքի վերաբերյալ պարտավորությունները։ Ակնհայտ էր, որ Մխիթարյանն «Արսենալում» կորցրել էր ոչ միայն իր տեղը հիմնական կազմում, այլև խաղաոճը։ Հնարավոր է` իտալական արևն ու նոր առաջնությունը կփոխակերպեն լեգենդար ֆուտբոլիստին, չնայած նա «Ռոմայում» խաղը սկսել է վնասվածքից, սակայն արդեն հասցրել է դառնալ 2 գոլի հեղինակ։ 

Who is Sargis Adamyan?

Саркис Адамян футболист.jpg 

Մենք արդեն սովորել ենք, որ Եվրոպայում հայկական ֆուտբոլի դեսպանը Հենրիխ Մխիթարյանն է, սակայն 2019թ.–ը հույս ներշնչեց, որ Եվրոպայում կհայտնվեն նաև նոր հայկական անուններ։ 

Մայիսին 26–ամյա Սարգիս Ադամյանի` Բունդեսլիգայի երկրորդ դիվիզիոնի «Յան Ռեգենսբուրգ» ակումբից «Հոֆենհայմ» անցումը դարձավ լրահոսի ընդամենը մի մասը` չառաջացնելով իրարանցում գերմանական ֆուտբոլի հայ սիրահարների շրջանում։

Նոր սեզոնում, սակայն, Ադամյանը հայտնվեց ուշադրության կենտրոնում, երբ Մյունխենի «Բավարիայի» սեփական դաշտում դարձավ դուբլի հեղինակ, ինչի շնորհիվ հաղթանակ ապահովեց իր թիմին և ճանաչվեց տուրի լավագույն ֆուտբոլիստ։ Հուսանք, որ Ադամյանը կանգ չի առնի և կշարունակի ուրախացնել մեզ գերմանական թիմում ու Հայաստանի հավաքականում գրանցված իր հաղթանակներով։  

4. Հայ մարմնամարզիկների ձեռքբերումները 

Артур Давтян

Այս տարվա մարտին Դոհայում անցկացված Աշխարհի գավաթի խաղարկությանը հայ մարմնամարզիկները գերազանցեցին բոլորի սպասումները և կարողացան տուն վերադառնալ միանգամից 3 մեդալով:

Արթուր Դավթյանը արժանացավ բրոնզե մեդալի հենացատկի վարժությունում, օղակների վարժությունում Արթուր Թովմասյանը բարձրացավ ամբիոնի երկրորդ հարթակը, իսկ Վահագն Դավթյանը զբաղեցրեց երրորդ տեղը: 

Ձեռքբերումներն իսկապես ներշնչում են լավատեսություն և հույս, որ 2020թ.-ը կդառնա ոչ պակաս արգասաբեր հայ մարմնամարզիկների համար:    

5. Հայ հրաձիգների ֆենոմենալ դիպուկությունը 

Բացի տարածված մարզաձևերում գրանցած հաջողությունների, հայ մարզիկները հաղթանակներ են գրանցել նաև այլ մրցաշարերում, որոնք պակաս ուշադրության են արժանանում: Եվ այսպես, հայ հրաձիգները միանգամից 14 մեդալ են նվաճել Վինիցայում անցկացված առաջնությունում:     

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը, մեկնաբանելով հայ մարզիկների մեծ ձեռքբերումները, նշեց, որ Գոհար Մկրտչյանից բացի, բոլոր հայ մասնակիցները նվաճել են մրցանակային տեղեր (6 ոսկե և արծաթե մեդալներ, ինչպես նաև երկու «բրոնզ»):    

6. Հայկական ծանրամարտի «ոսկե» ավանդույթները շարունակվում են 

Симон Мартиросян

Հայկական ծանրամարտի աստղ Սիմոն Մարտիրոսյանը 2019թ.-ին կրկին բարձր արդյունքներ գրանցեց` ցուցադրելով իր անհավանական վարպետությունը: Անցնող տարվա սեպտեմբերին թաիլանդական Պատտայա քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Մարտիրոսյանը համաշխարհային ռեկորդ գրանցեց և նվաճեց ոսկե մեդալ: 

Հրում վարժությունում առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը գլխավերևում բարձրացրեց 190 կգ քաշով ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ նա բարձրացրեց 195 կգ., երրորդում` 199 կգ` սահմանելով համաշխարհային ռեկորդ: Պոկում վարժությունում հայ մարզիկն ի սկզբանե պատվիրեց ամենաբարձր քաշը` 230 կգ`  հենց առաջին մոտեցումից հաջողությամբ կատարելով վարժությունը:  

Սա հայ ծանրամարտիկների միակ հաջողությունը չէր. Հայաստանի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն 89 կգ քաշային կարգում: Այնուհետև հոկտեմբերին նա կրկին հաղթող դարձավ ծանրամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում` սահմանելով նոր ռեկորդ: 89 կգ քաշային կարգում Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր` այս տարիքային կատեգորիայում սահմանելով Եվրոպայի նոր ռեկորդ:   

Հայաստանի գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանն իրենց հերթին հիանալի արդունքներով ավարտեցին 2019թ.-ին Թաիլանդում անցկացված Ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Մինասյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Ալեքսանյանը նվաճեց «բրոնզ»։ 

7. Նոր հայ չեմպիոն` MMA վարկածով

Артур Арутюнян

Անցնող տարվա ապրիլին Ուլան–Ուդեում անցկացված «Չեմպիոնների դարաշրջան» ММА վարկածով միջազգային մրցաշարում մարտիկ Արթուր Հարությունյանը նվաճեց BFC-3 վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արթուր Հարությունյանի և իր մրցակից` Այուր Գալսանովի միջև մենամարտի առաջին ռաունդում առավելությունը Այուրի կողմն էր, այնուամենայնիվ, Հարությունյանին հաջողվեց կիրառել «խեղդող հնարք»` ստիպելով մրցակցին հանձնվել:    

8. Հայկական բռնցքամարտի դպրոցի ծագող աստղը 

Михаил Алоян

Արթուր Աբրահամը, Վիկ Դարչինյանը հայ բռնցքամարտիկներ են, ովքեր տարիներ շարունակ ոգեշնչում էին մեզ իրենց փայլուն հաջողություններով և աշխարհի չեմպիոնի տիտղոսներով: 2019 թ.–ին աշխարհը ծանոթացավ նոր հայ բռնցքամարտիկի հետ, ով արդեն հասցրել է նվաճել WBA Gold Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի չեմպիոնական գոտին:

Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը դարձավ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA Gold) ոսկե տիտղոսակիր` հաղթելով պանամացի Ռոնալ Բատիստային: Ալոյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռինգ է դուրս եկել 2017 թ.ի մայիսին: Նա արդեն տարել է 5 հաղթանակ և մեկ պարտություն: Ալոյանը 2012 թ.–ի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, աշխարհի կրկնակի չեմպիոն (2011, 2013թթ.), Եվրոպայի չեմպիոն (2010թ.)։ 

9. Հայկական սպորտի կենդանի լեգենդը շարունակում է պատմություն կերտել

Артур Алексанян 

Սպորտում, ինչպես հասարակական կյանքի շատ այլ ոլորտներում, հաճախ ընդունված է մեծարել մարդուն կարիերայի ավարտից հետո: Սակայն Հայաստանում այդ ավանդույթը երջանիկ բացառություն ունի: 2019թ.–ին Հայաստանի կառավարությունը որոշեց կառուցել նոր մարզադպրոց, որը կրելու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անունը: Մարզադպրոցի շինարարությունը կարժենա 480 մլն դրամ (մոտ  $998 հազ.): 

2018 թ.ին Արթուր Ալեքսանյանը դարձավ Կիևի միջազգային մրցաշարի հաղթող, որից հետո, արդեն 2019 թ.ի հունիսին աշխարհի և Եվրոպայի բազմաթիվ մրցաշարերի հաղթողը նվաճեց Մինսկում անցկացված Եվրոպական խաղերի ոսկե մեդալը, իսկ սեպտեմբերին կողոսկրի կոտրվածքի պատճառով չկարողացավ մասնակցել աշխարհի առաջնության եզրափակչին` արժանանալով արծաթե մեդալի:  

10. «Բերքառատ տարի» սամբիստների համար 

Самбо Тигран Киракосян.jpg

Պարաշյուտային սպորտում կա այսպիսի արտահայտություն. «Եթե առաջին անգամից չստացվեց, ապա պարաշյուտային սպորտը ձեզ համար չէ»: Սամբոյում այդպես չէ, և միշտ կարելի է ևս մեկ անգամ փորձել: Եվ 2019թ.–ը թույլ տվեց մեր սամբիստներին կրկին ցուցադրել սեփական պրոֆեսիոանլ որակները և հմտությունները:

Մարտին Հայաստանը ներկայացնող Սամվել Բադալյանը դարձավ բրոնզե մեդալակիր Մոսկվայում անցկացված Աշխարհի Գավաթին: Հարկ է նշել, որ մրցաշարին ոսկե մեդալներ նվաճեցին Ռուսաստանը ներկայացնող 2 հայ մարզիկներ` Եգոր Մղդսյանը (մինչև 68կգ քաշային կատեգորիա) և Դավիթ Հովհաննիսյանը (մինչև 90 կգ): 

Մայիսին անցկացված Սամբոյի Եվրոպայի առաջնության ժամանակ Հայաստանի հավաքականը զբաղեցրեց  3-րդ տեղը խմբային հաշվարկում:

Մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Տիգրան Կիրակոսյանը (52 կգ քաշային կատեգորիա), արծաթե մեդալների արժանացան Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), Վահագն Չալյանը (82 կգ), իսկ բրոնզե մեդալ նվաճեց Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ): Մարտական սամբոյի մրցաշարի արդյունքներով Հայաստանի հավաքականը նվաճեց 2 մեդալ` Ջոն Բալայանը (52կգ)`«արծաթ»  և Պողոս Բադալյանը` «բրոնզ»: Այսպիսով, թիմային հաշվարկում Հայաստանը զիջեց միայն Ռուսաստանին (16 «ոսկի», 4 «արծաթ» և 2 «բրոնզ») և Վրաստանին (2–1–1)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:37
23 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Սանկտ Պետերբուրգի մրցաշարին հայ բռնցքամարտիկների մասնակցության հովանավոր (ՖՈՏՈ)
Դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը. ՖՈՏՈ
10:15
30 Հոկտեմբերի 2022
HONOR 70-ի բնութագիր. հասանելի ֆլագման՝ գեղեցիկ դիզայնով
Այս տարվա մայիսին HONOR-ը ներկայացրեց իր ֆլագմանյան շարքը, որը բաղկացած է HONOR 70-ից, HONOR 70 Pro-ից և HONOR 70 Pro+-ից
15:39
11 Հուլիսի 2022
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
Կրքեր Հիսուս Քրիստոսի 77 մետրանոց արձանի կառուցման շուրջ. ԿԳՄՍՆ–ն պահանջում է դադարեցնել, Ծառուկյանի հիմնադրամն արձագանքում է
14:14
16 Հունիսի 2022
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ի նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
Կրկնօրինակու՞մ, թե՞ ոգեշնչում. նամականիշերի եվրոպական մրցույթին ՀՀ–ից ներկայացված նամականիշի հեղինակները մեկնաբանել են գրագողության կասկածի հետ կապված սկանդալը
14:44
04 Ապրիլի 2022
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
Ռազմական գործողությունների մեկնարկի և Արցախն ու Սյունիքն ամբողջությամբ կորցնելու ռիսկի մասին. քաղաքագետը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը
12:12
29 Հոկտեմբերի 2021
Թվային փոխակերպում. Ամերիաբանկն առաջինը Հայաստանում ներդնում է էկոհամակարգերի առցանց միջավայր
Ամերիաբանկը միակն է Հայաստանում, որը ստեղծել է թվային էկոհամակարգերի և լուծումների համախումբ
14:02
03 Օգոստոսի 2021
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը.ի՞նչ է հայտնի նրա մասին
Հայաստանում արդեն շրջանառվում է COVID-19–ի «Դելտա» վտանգավոր շտամը. պատմում ենք նրա վտանգի և առանձնահատկությունների մասին
10:15
25 Հունիսի 2021
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
Կցանկանայինք զարգանալ, բայց տարածք չկա. Sevan Startup Summit 2021–ը չի կայանա, իշխանությունները տարածք չեն տրամադրել
11:19
04 Հունիսի 2021
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Թշնամու նշանառության տակ. ինչպե՞ս են ապրում տավուշցիներն Ադրբեջանի կողմից օկուպացիայի սպառնալիքի ներքո. «Նովոստի–Արմենիա»–ի ռեպորտաժը սահմանամերձ Տավուշից.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:17
25 Փետրվարի 2021
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
Արցախյան պատերազմ. հադրութցի փախստականների կյանքը պատերազմից առաջ և հետո. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
16:53
18 Նոյեմբերի 2020
Ի՞նչ է VPN–ը, ինչո՞ւ է այն հարկավոր
Ի՞նչ է VPN–ը, որ՞ն է դրա առավելությունը, ո՞վ կարող է դրանից օգտվել և ինչպե՞ս, պատասխանում ենք այս թեմայի վերաբերյալ բոլոր հիմնական հարցերին
14:48
27 Հոկտեմբերի 2020
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը
Ձախողված ադրբեջանա–թուրքական բլիցկրիգ. այսօր լրանում է արցախյան երկրորդ պատերազմի մեկ ամիսը