Փայլուն ռեկորդ. ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել (ՎԻԴԵՈ)

27.10.2019, 20:54
Փայլուն ռեկորդ. ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել:
Փայլուն ռեկորդ. ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն է դարձել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ուժեղագույն ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Բուխարեստում ավարտված Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում հանդես է եկել +109 կգ քաշային կարգում ու նվաճել չեմպիոնի կոչում՝ երկամարտի 434 կգ արդյունքով, հաղորդում է armsport–ը:

Սիմոնը պոկում վարժությունում ռեկորդ է սահմանել՝ գլխավերևում պահելով 198 կգ ծանրաձողը, ինչը Եվրոպայի ռեկորդ է, իսկ հրումում հայ մարզիկը բարձրացրել է 236 կգ կշռող ծանրաձողը: Առանձին վարժություններում ևս Սիմոն Մարտիրոսյանը փոքր ոսկե մեդալ է նվաճել:–0–

Տեսանյութը` Marzik–ի