Ալեքսանդր Գրիգորյանը չի գլխավորի Հայաստանի հավաքականը. ՀՖՖ–ն չեղարկել է բոլոր պայմանավորվածությունները

06.11.2019, 19:17
Ալեքսանդր Գրիգորյանը չի գլխավորի Հայաստանի հավաքականը. ՀՖՖ–ն չեղարկել է բոլոր պայմանավորվածությունները:
Ալեքսանդր Գրիգորյանը չի գլխավորի Հայաստանի հավաքականը. ՀՖՖ–ն չեղարկել է բոլոր պայմանավորվածությունները

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Տամբովի» նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը չորեքշաբթի այցելել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա` համաձայնեցված պայմանագիրը ստորագրելու համար։

Загружается новость ... "Лево"

Սակայն ֆեդերացիայում մարզչին տեղեկացրել են, որ հարցը վերանայվել է, և բոլոր պայմանավորվածությունները չեղարկվել են։ 53–ամյա մարզչին նաև հայտնել են, որ Հայաստանի հավաքականն այլ մարզիչ է ունենալու, հաղորդում է championat.com–ը։

Նախօրեին armtimes.com–ը հայտնել էր, որ Ալեքսանդր Գրիգորյանը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել հոկտեմբերի 18–ին։ Որպես պատճառ նշվել է այն, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։-0-