Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

18.05.2019, 12:59
Տիգրան Կիրակոսյանը հռաչկվեց սամբոյի 2019թ. Եվրոպայի չեմպիոն:
Տիգրան Կիրակոսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Տիգրան Կիրակոսյանը հռաչկվեց սամբոյի 2019թ. Եվրոպայի չեմպիոն:

Իսպանիայի Խիխոն քաղաքում մեկնարկած Եվրոպայի առաջնության մարզական սամբոյի մրցաշարի 52 կգ քաշային կարգի եզրափակիչում Կիրակոսյանը 2:1 հաշվով հաղթեց ռուս Եվգենի Երյոմինին, հաղորդում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 7 ներկայացուցիչներից հաջողության են հասել նաեւ 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո), որոնք դարձել են բրոնզե մեդալակիր:

Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել է 19 մարզիկով:–0–