Սպորտի պատմության մեջ չկա մի այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ. Արթուր Ալեքսանյան (ՖՈՏՈ)

03.07.2019, 10:47
Աշխարհի և Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն անդրադարձել է նվաճած տիտղոսներին։
Սպորտի պատմության մեջ չկա մի այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ. Արթուր Ալեքսանյան (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Աշխարհի և Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունների բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը գրառում է կատարել Instagram–ի իր էջում` անդրադառնալով նվաճած տիտղոսներին։

Загружается новость ... "Лево"

«Սպորտի պատմության մեջ չկա մի այնպիսի տիտղոս, որը նվաճած չլինեմ։

Երախտապարտ եմ մարզիչներիս...Իմ կերտած պատմությունը նրանց շնորհիվ է...», – նշել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 30–ին Մինսկում ավարտված Եվրոպական խաղերում Ալեքսանյանը նվաճել է ոսկե մեդալ։ Հունահռոմեական ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ և 5։0 հաշվով հաղթանակ տարավ՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։–0–