«Հայ Մակգրեգոր» Արթուր Հարությունյանը դարձել է BFC-3 վարկածով աշխարհի չեմպիոն

22.04.2019, 20:39
«Հայ Մակգրեգոր» Արթուր Հարությունյանը դարձել է BFC-3 վարկածով աշխարհի չեմպիոն:
«Հայ Մակգրեգոր» Արթուր Հարությունյանը դարձել է BFC-3 վարկածով աշխարհի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Մարտիկ Արթուր Հարությունյանը նվաճել է BFC-3 վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը Ուլան Ուդեում անցկացված «Չեմպիոնների դարաշրջան» ММА վարկածով միջազգային մրցաշարում, հաղորդում է infpol.ru–ն։

21–ամյա Հարությունյանը կարողացել է անշլագ ապահովել։ Իր առաջին ուղերձում նա խոստացել է հաղթել Այուր Գալսանովին և խորհուրդ է տվել նրան հետևել սեփական քաշին։ Ավելի ուշ նա իր մրցակցին անվանել է սուտասան։ Կշռման պաշտոնական արարողության ժամանակ Արթուրի և Այուրի միջև քիչ էր մնում ծեծկռտուք գրանցվեր։

BFC-3 վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար Արթուրի և Այուրի մենամարտի առաջին փուլում առավելությունը Այուրի կողմն էր, սակայն Արթուրին հաջողվեց կատարել խեղդող հնարք` ստիպելով մրցակցին հանձնվել։

Загружается новость ... "Лево"

Մենամարտից հետո «Հայ Մակգրեգորը» դիմել է հանդիսատեսին և նշել, որ համացանցում ողջ «աղմուկը» բարձրացվել էր այս մենամարտի նկատմամբ մարդկանց ուշադրությունը գրավելու համար։

«Ես ունեի միայն մեկ նպատակ` հաղթել ամեն գնով։ Շոուն, որը ես սարքել էի համացանցում, խաղաց իր դերը։ Իմ շնորհիվ մարդիկ եկան աջակցելու Այուրին, սակայն, ցավոք, նրանք չտեսան այն, ինչ ուզում էին տեսնել», – հայտարարել է Հարությունյանը։

Նա նաև նշել է, որ սկզբում պատրաստվել էր հինգ ռաունդանոց մենամարտի, և մրցակիցն անակնկալ չմատուցեց։

«Ամեն ինչ ընթանում էր մարզիչիս հետ նախատեսված սցենարով։ Պետք չէ մոռանալ, որ նա 32 տարեկան է, իսկ ես` 21։ Այդ պատճառով տրամաբանական էր, որ նա ինձնից շուտ կհոգնի։ Այս մենամարտում նա ի զորու չէր ավելին անել։ Ես ինձ հարմարավետ էի զգում», – նշել է մարտիկը։

Հարությունյանը նա խոսել է այն մասին, թե ինչու է որոշել կյանքը նվիրել պրոֆեսիոնալ սպորտին և ինչպես են այդ որոշմանը վերաբերվել ծնողները։

«14 տարեկան էի, երբ տեսա Ալիստար Օվերիմի (MMA մարտիկ` Նիդեռլանդներից) մասնակցությամբ մենամարտը։ Միանգամից որոշեցի դառնալ պրոֆեսիոնալ մարտիկ, սակայն ծնողներս դեմ էին։ Ես թաքուն էի մարզվում, երբ նրանք տանը չէին։ Երաժշտություն էի միացնում և պատկերացնում, որ դուրս եմ գալիս պրոֆեսիոնալ մենամարտի ռինգ։ Հորս պատկերացմամբ, ես կարող էի ունենալ ցանկացած մասնագիտություն, բացի պրոֆեսիոնալ մարզիկ լինելուց։ Հիմա նա փոխել է իր պատկերացումը խառը մենամարտերի մասին», – ասել է Հարությունյանը։–0–