Մարտիկ Արթուր Հարությունյանը կռվել է մրցակցի հետ Ուլան Ուդեում անցկացվող հայացքների դուելում (ՎԻԴԵՈ)

19.04.2019, 12:56
Ուլան Ուդեում անցկացվող հայացքների դուելում ծեծկռտուք է տեղի ունեցել տիտղոսային մենամարտի մարտիկներ Արթուր Հարությունյանի (Հայաստան) և Այուր Գալսանովի (Բուրյատիա) միջև:
Մարտիկ Արթուր Հարությունյանը կռվել է մրցակցի հետ Ուլան Ուդեում անցկացվող հայացքների դուելում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Ուլան Ուդեում անցկացվող հայացքների դուելում ծեծկռտուք է տեղի ունեցել տիտղոսային մենամարտի մարտիկներ Արթուր Հարությունյանի (Հայաստան) և Այուր Գալսանովի (Բուրյատիա) միջև:

Ինչպես գրում է baikal-daily-ին, ծեծկռտուքը տեղի է ունեցել FORUM առևտրի կենտրոնում` մարտիկների կշռման պաշտոնական արարողության ժամանակ` «Չեմպիոնների դարաշրջան» ММА BFC-3 միջազգային մրցախաղի մասնակիցների միջև:

Հայ մարտիկը շատ է մոտեցել է Այուր Գալսանովին, ի պատասխան ինչին վերջինս հրել է հայ մարտիկին: Նույն պահին Հարությունյանն ապտակ է տվել Գալսանովին: Զայրացած մարտիկներին ստիպված էր հանգստացնել կազմակերպիչը:-0-