Հայոց ցեղասպանություն. Եվրոպայի աչքերը հանկարծ բացվեցին
Եվրամիության ամենահեղինակավոր երկրի` Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ֆոնին համայն հայությանը պատած ցնծությունից բացի, կա նաև դառնության կաթիլ: Հայերը միշտ էլ հասկացել են, որ աշխարհը չի շտապում ճանաչել այս սարսափելի ողբերգությունը, ինչպես և` ցանկացած ուրիշը: